Գաբրիել Դարիոս

Vice Amiral Pierre Gabriel Darrieus

Փետրվարի 21-ին նշվում է ֆրանսիացի ծովակալ Գաբրիել Դարիոսի ծննդյան 157-րդ ամյակը: Ծուրաքանչյուր Մուսալեռցու պարտքն է ճանաչել նրան, ում շնորհիվ մեր պապերը կարողացան փրկվել Թուրքական զորքերից: Դարիոսը այն նավի հրամանատարն էր, որը օգնություն ցուցաբերեց մուսալեռցիներին և տեղափոխեց Եգիպտոս: Այդ պատճառով էլ ստորև ներկայացնում ենք Գաբրիել Դարոսի համառոտ կենսագրությունն ու գործունեությունը:

Պիեռ, Ժոզեֆ, Գաբրիել Դարիոսը ծնվել է 1859 թվականի փոտրվարի 21-ին Թուլուզում: 1876 թ-ին նա ընդունվում է ռազմածովային ակադեմիա,իսկ 1978ին << լա Ֆլոր>> նավի վրա գտնվող կիրառական նշանակություն ունեցող ուսումնարան:ՈՒսումնարանն ավարտելուց հետո նա երկու տարի ծառայում է Հեռավոր Արևելքում << Թեմիս>> հեծանավի վրա: Հետագայում նա նշանակում է ստանում Գլխավոր շտաբի Ստորջրյա պաշտպանության վարչությունում, որտեղ նա աշխատում է << Գյուստավ Զեդե>> սուզանավի զարգացման նախագծի վրա:Ապա նա ծառայության է անցնում Բրենյուս նավի վրա որպես համհարզ:1898 թվականին նա նշանակվում է երկրորդ կարգի կապիտան : Նա աշխատանքի է անցնում ռազմածովային նախարար Էդուարդ Լոկրոյի ռազմական կաբինետում:

1885-ին նշանակվելով նավապետ –լեյտենանտ նա ծառայում է Թուլոնի << ստորջրյա պաշտպանությունում >> որպես Դերուլեդ ականակիր նավի հրամանատար:1890-ին նա նշանակվում է ժամանակակից սուզանավերի նախատիպը հանդիսացող << Գիմնոտ>> նավի հրամանատար: 1891-ին նա Ալժիրում հիմնադրում է սկսնակ լոցմեննների դպրոցը և իր ծառայությունն է շարունակում Ռեկեն առափնյա զրահակիր պահականավի վրա: Սակայն մեկ տարի անց նա կրկին վերադառնում է ռազմածովային նավատորմ: 1899-ին նա նշանակվում է << Դյու Շայլա>>, իսկ 1901-ին << Ալժեզիռաս>> նավերի հրամանատարը: 1906-ին ստանալով առաջին կարգի կապիտանի կոճում Դարիոսը ծովային պատերազմի մարտավարություն ու ռազմավարություն է դասավանդում Ծովային նավատորմի բարձրագույն դպրոցում:1909_ին նա ստանձնում է << Ռեպյուբլիկ>> զրահակիր նավի հրամանատարությունը:1912 թվականին նա ստանում է կոնտր-ծովակալի կոչում: 1915թ.-ի փետրվարին մասնակցում է Սիրիայի ափերի շրջափակմանը, թույլ չտալու համար, որ թուրքական զորքերը ծովից մատակարարում ստանան:

1915 թվկանի սեպտեմբերին նրա հրամանատարությամբ տեղի է ունենում ծովին դեմ առած հայ փախստականների տարհանումը, որպեսզի նրանք փրկվեն թուրք զինվորների հետապնդումից:1916-ին նա ստանում է փոխծովակալի կոչում, և որպես ռազմածովային բանակի գլխավոր հրամանատար մասնակցում Աթենքի , ապա Դարդանելի նեղուցի շրջափակումներին:1921 թվականին նա դադարեցնում է օպերատիվ ծառայությունները: Նա մահանում է Թուլոն քաղաքում 1931 թ.-ի սեպտմբերի 21-ին: Գաբրել Դարիոսը հրատարակել է << Ծովային պատերազմ >> տեղեկատու գիրքը:

Մեկնաբանություններ չկան

Նորընտիր վարչության 1-ին ժողով

Վարչություն

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի հունվարի 31-ին ընտրված վարչության անդրանիկ ժողովը: Ընտրվեց վարչության դիվանը հետևյալ կազմով `

Ատենապետ` Գոհար Ջամբազյան,
Քարտուղար` Արփինե Թիլիքյան,
Գանձապապահ` Անդրանիկ Ալաջաջյան,
Խորհրդականներ՝ Հարություն Դերմիշյան, Միհրե Դավթյան, Արմինե Խանդուզյան, Հովսեփ Քեսաբյան,
Վեբ-Կայքի պատասխանատու` Անդրանիկ Ալաջաջյան,
Կայքի թղթակից` Արփինե Թիլիքյան,
Խորհրդատու` Գաբրիել Փանոսյան:

Ժողովի ընթացքում քննարկվեցին անցած տարվա կատարված աշխատանքները, որոշվեց կազմել կատարվելիք աշխատանքների ծրագիրը: Հետագայում կներկայացվի կատարվելիք աշխատանքների ամփոփ ծրագիրը:

Մեկնաբանություններ չկան

Մեր 7-րդ Տարեդարձը

5

Հունվարի 31-ին մեծ խանդավառությամբ նշվեց Մուսալեռ Հայրենակցական Միության Երիտասարդական թևի 7 ամյակն ու Սուրբ Սարգսի տոնը: Օրը հագեցած էր բազմաթիվ խաղերով, անակնկալներով , երգ ու պարով: Տոնակատարությունը սկսվեց անցած տարվա կատարած աշխատանքների ամփոփումով, որից հետո մասնակիցները խաղացին ինտելեկտուալ խաղ նվիրված Մուսալեռան պատմությանը: Այնուհետև խոսվեց Սուրբ Սարգսի տոնի ծագման ու նշանակության մասին : Մասնակիցները համտեսեցին ավանդական Քումբան, որոնց մեջ յուրաքանչյուրը գտավ անակնկալ բարեմաղթանք: Տոնակատարությունը ամփոփվեց երգ ու պարով ու ժամանցային խաղերով:

https://www.youtube.com/watch?v=SdraLP1AJ5M

https://www.youtube.com/watch?v=K-LN0bVRjYc

Մեկնաբանություններ չկան

Ձմեռ Պապը այցելեց գյուղեր

Ձմեռ Պապը այցելեց գյուղեր

Դեկտեմբերի 13-ին մուսալեռցի Ձմեռ Պապը այցելեց ՀՀ չորս գյուղերի դպրոցներ և մանկապարտեզներ, որոնց թվում են Մասիսի շրջանի Հովտաշեն գյուղի մանկապարտեզը, Նորամարգ գյուղի «Սոսե Մայրիկ» մանկապարտեզը, Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղի մանկապարտեզը և Օշականի «Փայլակ Բաբկենյան» դպրոցը: Հարյուրավոր երեխաներ ստացան ամանորյա նվերներ և ուրախ ու հիշարժան ժամանակ անցկացրին Ձմեռ Պապի և Ձյունանուշի հետ:

Միջոցառումը կայացավ Գաբրիել Փանոսյանի և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ջանքերով:

Երիտասարդական թևի վարչությունը խորին շնորհակալություն է հայտնում համահայկական խաղերի ընթացքում Հայաստան ժամանած կիպրահայ երիտասարդներին, Վարուժ և Սոսի Չիլինգարյաններին և Պրն․ Արմեն Բաբայանին` ձեռնարկը սիրահոժար կերպով հովանավորելու համար:

Ձմեռ Պապը այցելեց գյուղեր

Մեկնաբանություններ չկան

Երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ի առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները հայրենակցական միության հետ կկատարեն պսակադրություն Ծիծեռնակաբերդի բարձունքում` հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիների հիշատակին:

Երթը կսկսվի առավոտյան ժամը 11.00-ին դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի սկզբից:

Musaler Hayrenakcakan Miutyun

Մեկնաբանություններ չկան