2012-2013 տեղեկագիր

  • Ժողովներ
  • Անդամներ
  • Գործունեություն
  • Կայք
  • ֆոնդ

Ժողովներ

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը 2012-2013 տարվա գործունեության ընթացքում ունեցել է 9 վարչական ժողովներ: Վարչության անդամները մասնակցել են հայրենակցական միության կողմից հրավիրված 3 ժողովներին:

Անդամներ

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևում գրանցված են 217 երիտասարդ մուսալեռցիներ:

Գործունեություն

  • Երրորդ ընդհանուր Ժողովը: Արշավ դեպի Օշական, Ագարակ
    18.05.2012
  • Ժողովի ընթացքում ընթերցվեց 2011-2012 տարեկան հաշվետվությունը, ընտրվեց վարչության 7 հոգանոց նոր կազմ` Գոհար Ջամբազյան, Հակոբ Աշկարյան, Արթուր Հաբեշյան, Հայկ Հովհաննիսյան, Հասմիկ Շաննակյան, Էլիզա Գյուգյուլյան, Արսեն Համբարձումյան: Վարությունն իր առաջին ժողովին ընտրեց դիվանն հետևյալ կազմով` ատենապետ – Արթուր Հաբեշյան, գանձապահ – Հասմիկ Շաննակյան, քարտուղար – Էլիզա Գյուգյուլյան, խորհրդականներ – Գոհար Ջամբազյան, Հակոբ Աշկարյան, Հայկ Հովհաննիսյան, Արսեն Համբարձումյան: Ընտրվեց նաև խորհրդատու- Անի Փաշայանը:

  • Նոր հաշվեհամար, նոր ծրագրեր
  • «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը մշակել է իր տարեկան ծրագրերը, որոնց իրականացման համար պահանջվում են մեծ ջանքեր, հետևողական աշխատանք և միջոցներ:

    Տարեկան ծրագրերից են.

    - Երիտասարդական թևի կենտրոնի բացում: Փնտրվում է հարմար տարածք վարձակալության համար:
    - Ամանորին Ձմեռ Պապի այցելություն գյուղեր
    - Մուսալեռան և երիտասարդական թևի անդամների լուսանկարներով օրացույցների տպագրություն
    - Ծառատունկ Մուսալեռան հուշարձանի տարածքում
    - Որոշվեց կազմել հանձնախմեր

    Տարեկան ծրագրերի շարքը դեռ կարող է ընդարձակվել:

    Բոլոր միջոցառումները իրագործվելու համար պահանջում են բավականին դրամական միջոցներ: Այդ նպատակով բացվել է բանկային հաշիվ, որում կուտակված գումարները կծախսվեն միայն նշված ծրագրերը իրականություն դարձնելու համար:

  • Ընդհանուր հավաք Բյուրականում: Վարդավառ
    15.07.2012
  • Հավաքի ժամանակ կազմվեցին սպորտի, մշակույթի, PR և արխիվային հանձնախմբեր, որոնք պետք է ակտիվ պահեն միության գործունեությունը, զբաղվեն հասարակական կապերով և ապահովեն միության արխիվային գործընթացը:

  • Մուսալեռան հաղթական հերոսամարտի 97-ամյակը
    23.09.2012
  • Ողջ գիշեր երիտասարդական թևի ճամբարում տիրեց ուրախ և տոնական մթնոլորտ: Առավոտյան մուսալեռցի երիտասարդների օգնությամբ ավարտին հասցվեց հարիսայի պատրաստումը:
    Կիրակի` սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ին հուշարձանի բեմահարթակից հանդիսավոր կերպով Մուսալեռան հաղթական հերոսամարտի 97-ամյակին նվիրված տոնախմբությունը հայտարարվեց բացված: Միջոցառման բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամ Եսայի Չախչախյանը: Ելույթներին հաջորդում էին ազգային երգերն ու պարերը. ներկայացան մի շարք ազգագրական պարային խմբեր և երգիչներ:
    Երիտասարդները իրենց ավանդն ունեցան հարիսայի պատրաստման մեջ:

  • Մուսալեռան տոհմիկ ճաշերի ամանորյա ցուցահանդես-վաճառք “Անի պլազա“ հյուրանոցում:
  • Այդ օրվա աշխատանքների կատարման գուծում մեզ շատ օգնեցին մուսալեռցի տիկինները և մեզ սովորեցրեցին ճաշատեսակների պատրաստման ձևերը: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Մարի Բալաբանյանին, Հասմիկ Թասլաքյանին, Աստղիկ Փանոսյանին:

  • Ամանորյա անակնկալ այցելություն
    19.12.2012
  • Դեկտեմբերի 19-ին մուսալեռցի Ձմեռ Պապը` երիտասարդական թևի անդամ, երեխաներին անակնկալ մատուցեց Օշական գյուղի Փայլակ Բաբկենյանի անվան դպրոցում և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղի «Սոսե Մայրիկ» մանկապարտեզում: Բոլոր երեխաները ստացան ամանորյա նվերներ և ուրախ ու հիշարժան ժամանակ անցկացրին Ձմեռ Պապի հետ: Մեզ հետ էր, նաև Գուսան Հայկազունն, որը մասնակցեց մեր Ձմեռ Պապիի ձեռնարկին, որին հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը
    Միջոցառումը կայացավ Գաբրիել Փանոսյանի և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ջանքերով:

  • Մեր 4-րդ տարեդարձը: Բուն բարեկենդան
    10.02.1013
  • Բուն բարեկենդան տոնին, Նարեկացի արվեստի կենտրոնում մեծ խանադավռությամբ նշվեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի 4-րդ տարեդարձը: Մեր տարեդարձին ներկա էր նաև “Կարին” ազգագրական երգի-պարի համույթը` Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Նրանք երիտասարդներին սովորեցրեցին մի շարք ազգագրական և ժողովրդական պարեր: Շնորհակալություն:

  • Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
    24.04.2013
  • Ապրլի 24-ի առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միությունը և երիտասարդական թևը երթ կատարեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու 1915թ. 1.5 մլն. նահատակներին:

  • Մուսալեռցիները «Հայոց հարց»-ում
    30.04.2013
  • Հանրային հեռուստատեսությամբ ընթացող «Հայոց հարց» հաղորդաշարի քննարկման թեման «Մուսա լեռան 40 օրը» վեպն էր ,վեպի հեղինակ, գրող Ֆրանց Վերֆելը:
    Հաղորդմանը հրավիրված էին «Մուսալեռ» հայրենակցական միության անդամները և երիտասարդական թևի ներկայացուցիչները, որպես բանախոս հարվիրված էր նաև մուսալեռցի Ասատուր Փաշայանը:
    Հնչած բազմաթիվ կարծիքներին կից, «Մուսալեռ» հայրենակցական միության անդամների և երիտասարդների կատարմամբ, եթերում հնչեց մուսալեռցիների համար այցեքարտ համարվող «Հալա հալա, հալա նինո» երգը, և ոգեկոչող մեր բարբառով հիշեցվեց. «գիդցի՛ք, Մնք գանք, մնք պըր ուգա՛նք»:

    Կայք

    Կայքը պաշտոնապես գործում է 2009.թ. հունիս ամսից: Օրեկան կայք այցելողների թիվը հասնում է 20-30 հոգու: Պարունակում է 22 էջեր, 99 գրառումներ` 38 կատեգորիաներով:

    Ֆոնդ

    Ֆոնդը կազմում է` 450$ և 100750 դրամ:


    «ՄՈւՍԱԼԵՌ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
    25.05.2013