2011-2012 տեղեկագիր

  • Ժողովներ
  • Անդամներ
  • Գործունեություն
  • Կայք
  • ֆոնդ
  • Հովանավորություններ

Ժողովներ

Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևը 2011-2012 տարվա գործունեության ընթացքում ունեցել է 22 վարչական ժողովներ և մեկ ընդհանուր ժողով: Վարչության անդամները մասնակցել են հայրենակցական միության կողմից հրավիրված 2 ժողովներին:

Անդամներ

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևում գրանցված են 136 երիտասարդ մուսալեռցիներ. վերջին մեկ տարում անդամագրվել է 81 հոգի:

Գործունեություն

  • Երրորդ ընդհանուր Ժողովը: Արշավ դեպի Օշական, Մուղնի , Կարմրավոր եկեղեցիներ
    29.05.2011
  • Ժողովի ընթացքում ընթերցվեց 2010-2011 տարեկան հաշվետվությունը, ընտրվեց վարչության 7 հոգանոց նոր կազմ` Աբրահամ Բալաբանյան, Արամ Շարբաթյան, Գոհար Ջամբազյան, Հակոբ Աշկարյան, Հովհաննես Դերմիշյան, Շուշաննա Բալաբանյան, Վիկտորիա Մարտիրյան:

  • Արշավ դեպի Տաթև, Քարահունջ և Նորավանք
    07.08.2011
  • Օգոստոսի 7-ին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները մասնակցեցին արդեն պատմական դարձած ու տպավորիչ արշավի դեպի Տաթև, Քարահունջ և Նորավանք: 5 ժամ տևած երկար, բայց ուրախ ճանապարհից հետո ավտոբուսը վերջապես հասավ Տաթև: Դեպի վանք տանող ճոպանուղին անցնում էր ամպերի միջով. հիանալի տեսարան էր:
    Տաթևի վանքում շրջելուց և համալիրի գեղեցիկ ճարտարապետությունը ու անհավանական թվացող դիրքը վայելելուց հետո երիտասարդները վերադարձան ավտոբուս և ուղևորվեցին Քարահունջ, որտեղ դիտեցին ժամանակին աստղադիտական մեծ արժեք ունեցող քարերը:
    Արշավի վերջին կետը Նորավանքն էր: Մինչև մութն ընկնելը Նորավանքում շրջելուց հետո ավտոբուսը ուղևորվեց Երևան:
    Ճանապարհին ոչ մի վայրկյան չդադարեցին երգն ու պարը, որը շարունակություն ունեցավ նաև ավտոբուսից դուրս:
    Կեսգիշերին արշավի մեկնած երիտասարդները մեծ տպավորություններով ու դրական լիցքերով վերադարձան:

  • Բարեգործական ներկայացում
    16.09.2011
  • Լևոն Ֆիլյանի հովանավորությամբ, Մուսալեռ հայրենակցական միության ողջ կազմը հրավեր ստացավ «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը դիտելու: Ներկայացումը տեղի ունեցավ Բաղրամյան պ. Տեղակայված Ավետարանչական եկեղեցու դահլիճում:

  • Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96 ամյակը
    18.09.2011
  • Դեռ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 17-ին, մարդկանց մեծ հոսք էր սկսվել դեպի Մուսալեռան հուշահամալիր: Ամենուր տիրում էր ջերմ և տոնական տրամադրություն. Երիտասարդները ճամբարներ էին հիմնում, հայրենակցական միության անդամները կատարում էին նախապատրաստական աշխատանքներ: Ուշ երեկոյան Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևի ճամբար անակնկալ այցելություն կատարեց Այնճարի քաղաքապետ Կարո Փամբուկյանը: Նա ծանոթացավ մուսալեռցի երիտասարդների հետ և խարույկի շուրջ նստած ներկաներին մանրամասնորեն ներկայացրեց Այնճարի ողջ պատմությունը հիմնադրման օրվանից:
    Կիրակի՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11-ին, հուշարձանի բեմահարթակից Մուսալեռան հաղթական հերոսամարտի 96 ամյակին նվիրված տոնախմությունը հայտարարվեց բացված: Միջոցառման բացումը կատարեց Մուսալեռ հայրենակցական միության վարչության անդամ Եսայի Չախչախյանը:

  • Ամանորյա տոնավաճառ
    11.12.2011
  • Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած ամենամյա ամանորյա տոնավաճառին Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևը ունեցավ իր մասնակցությունը: Երիտասարդները ներկայացան 2 սեղանով. Մուսալեռան տոհմիկ ճաշեր և ձեռքով պատրաստված զարդեր ու այլ աշխատանքներ: Առավոտից մինչև երեկո այցելուները համտեսեցին Մուսալեռան բացառիկ ճաշատեսակները, այդ թվում պանդըր հուցը, քայղկան, զիլիբիկը, թահինով հացը, քյուֆթան և գառան մսից պատրաստված հարիսան: Չնայած նրան, որ երիտասարդները առաջին անգամ էին մասնակցում տոնավաճառին՝ ձեռնարկն ավարտվեց հաջողությամբ: Ավանդական ճաշատեսակների պատրաստման համար Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևը իր խորին շնորհակալությունն է հայտնում մուսալեռցի տիկիններին:

  • Ամանորյա անակնկալ այցելություն
    18.12.2011
  • Դեկտեմբերի 18-ին մուսալեռցի Ձմեռ Պապը այցելեց Օշական և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղեր: Հարյուրավոր երեխաներ ստացան ամանորյա նվերներ և ուրախ ու հիշարժան ժամանակ անցկացրին Ձմեռ Պապի հետ: Միջոցառումը կայացավ Գաբրիել Փանոսյանի և Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևի ջանքերով:
    Երիտասարդական թևի վարչությունը խորին շնորակալություն է հայտում Նարդուհի և Սարգիս Փանոսյաններին ձեռնարկը հովանավորելու համար:

  • Ամանորյա հավաքույթ
    04.01.2012
  • Հունվարի 4-ն Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները միասին նշեցին ամանորը: Միջոցառմանը ներկա էին շուրջ 50 մուսալեռցիներ: Հավաքույթն անցավ ակտիվ և ուրախ մտնոլորտում, ողջ ընթացում չդադարոցին երգն ու պարը: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին բազում ճանաչողական և հումորային խաղեր և մրցույթներ, որոնց հաղթողները երիտասարդական թևի վարչության կողմից ստացան փոքրիկ նվերներ:
    Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևի վարչությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Սարգի և Նորա Շիրիկյաններին ամանորյա հավաքույթի նպատակով սիրահոժար կերպով սրահը երիտասարդներին տրամադրելու համար:

  • Մեր 3-րդ տարեդարձը
    19.02.2012
  • Բարեկենդանի տոնի հետ համընկավ Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևի 3-րդ տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին շատ նոր անդամներ, ովքեր մեծ ոգևորությամբ մասնակցեցին տոնին: Մարտի 19-ին Արվասար ռեստորանում մեծ շուքով նշվեց մեր տոնը:

  • Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
    24.04.2012
  • Ապրլի 24-ի առավոտյան Մուսալեռ հայրենակցական միությունը և երիտասարդական թևը երթ կատարեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու 1915թ.-ի 1.5 մլն. նահատակներին:

    Կայք

    Կայքը պաշտոնապես գործում է 2009.թ. հունիս ամսից: Օրեկան կայք այցելողների թիվը հասնում է 35-40 հոգու: Պարունակում է 21 էջեր, 87 գրառումներ` 33 կատեգորիաներով:

    Ֆոնդ

    Ֆոնդը կազմում է` 450$ և 94890 դրամ:

    Հովանավորություններ

  • Վահան Զանոյան – 20000 դրամ:
  • Հակոբ և Անի Փանոսյաններ – 100$:


  • «ՄՈւՍԱԼԵՌ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
    13.05.2012