2009-2010 տեղեկագիր

Հայաստանում  «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի առաջին հավաքը տեղի է ունեցել 07.02.2009թ-ին: Հավաքին ներկա էին 45 երիտասարդներ: Այժմ անդամների թիվը  կազմում է 120 հոգի:

  • Ժողովներ
  • Միջոցառումներ
  • Դասախոսություններ
  • Ներկայացումներ
  • Կայք
  • Նամակներ
  • Չկատարված ծրագրեր
  • Ծախսված գումարներ, ֆոնդ
  • Հովանավորություններ

Ժողովներ

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը այս մեկ տարվա գործունեության ընթացքում ունեցել է 27 վարչական ժողովներ  և մեկ ընդհանուր ժողով: Վարչության անդամներից Բալաբանյան Հովհաննեսը, Բալաբանյան Աբրահամը, Ղսզարյան Սոսին, Շաննակյան Հասմիկը, Այնտաբյան Վիկտորյան մասնակցել են հայրենակցական միության կողմից հրավիրված  4 ժողովներին:

Միջոցառումներ

  • «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի առաջին հավաքը: Տեղի ունեցավ 07.02.2009թ. Նարեկացի արվեստի միությունում (ՆԱՄ), Ս. Սարգիսի տոնին: Կամավորներից ընտրվեց ժամանակավոր վարչություն:
  • Սուրբ Զատիկ: Միջոցառումը տեղի ունեցավ 11.04.2009թ. ՆԱՄ-ում:
  • Երթ և Պսակադրություն Ծիծեռնակաբրդում: 24.04.2009թ. երիտասարդ մուսալեռցիները Հայրենակցական միության հետ միասին բարձրացան Եղեռնի հուշարձան:
  • Առաջին ընդհանուր ժողովը: Տեղի ունեցավ 24.05.2009թ.  Բյուրականում` Հովսեփ Սե‎ֆ‎երյանի տանը: Հաստատվեց կանոնադրությունը, ընտրվեց 9 հոգանոց վարչական կազմ, խորհրդական, 3 հոգանոց վերաքննիչ հանձնախումբ:
  • Ավարտականների միջոցառում: Տեղի ունեցավ 19.07.2009թ. Բյուրականում: Բոլոր ավարտականներին (դպրոց, համալսարան, մագիստրատուրա) միության կողմից նվիրվեցին անվանական գրիչ-հուշանվերներ :
  • Շաբաթօրյակ Մուսալեռում: Տեղի ունեցավ 06.09.2009թ.: Հայրենակցական միության և երիտասարդական թևի անդամների ջանքերով բարեկարգվեց Մուսալեռան հուշարձանի տարածքը:
  • Մուսալեռան հաղթական հերոսամարտի 94-րդ տարելիցը: Տեղի ունեցավ 20.09.2009թ.: Հարիսան բաժանելու պարտականությունը ստանձնեցին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները:
  • Միության վարչության այցը Հոկտեմբերյան: 2009թ-ի նոյեմբերի 8-ի միության վարչությունը ուղևորվեց Հոկտեմբերյան` տեղի մուսալեռցի երիտասարդների հետ ծանոթանալու և նրանց միությունը ներկայացնելու նպատակով:
  • Հավաքույթ: Տեղի ունեցավ 22.11.2009թ. ՆԱՄ-ում: Միջոցառումը սկսվեց «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի համերգով: Տեղի ունեցավ փոքր վիճակահանություն:
  • Մուսալեռցիների ամանորյա տոնակատարությունը: Տեղի ունեցավ 12.01.2010թ. «Մուսալեռ» ռեստորանային համալիրում: Կազմակերպել էր «Մուսալեռ» հայրենակցական միությունը: Ներկա էին 100-ից ավել մուսալեռցիներ:
  • «Շողակաթ» հեռուստաընկերությունը Մուսալեռում: 24.01.2010թ. «Շողակաթ» հեռուստաընկերության և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի համատեղ ջանքերով Մուսալեռ գյուղում պատրաստվեց հեռուստատեսային հաղորդում` կապված Սբ. Սարգսի տոնի հետ: Նկարահանումները կատարվեցին Թովմաս Թոսունյանի տանը:
  • Մեր առաջին տարեդարձը և Սբ. Սարգսի տոնը: Տեղի ունեցավ 31.01.2010թ. «Մուսալեռ» ռեստորանային համալիրում: «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևում կրկնակի տոն էր:
  • Սուրբ Զատիկ: Միջոցառումը տեղի ունեցավ 11.04.2010թ. ՆԱՄ-ում:
  • Երթ և Պսակադրություն Ծիծեռնակաբրդում: 24.04.2010թ. երիտասարդ մուսալեռցիները Հայրենակցական միության հետ միասին բարձրացան Եղեռնի հուշարձան:
  • Երկրորդ ընդհանուր ժողովը: Տեղի ունեցավ 30.04.2010թ. Ախթալայում` Մադլեն և Սերոբ Տեր-Պողոսյանների տանը: Ընտրվեց 7 հոգանոց վարչական կազմ, խորհրդական:

Դասախոսություններ

  • 07.08.2009թ. ՆԱՄ-ում կազմակերպվեց դասախոսություն, որի ժամանակ Վահրամ Շեմասյանը, որը զբաղվում է մուսալեռան արխիվների հավաքմամբ, բոլորին ներկայացրեց Մուսալեռան պատմությունը:
  • «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի նախաձեռնությամբ 20.02.2010թ. ՆԱՄ-ում երիտասարդների հետ տեղի ունեցավ զրույց-դասախոսություն «Երեկվա և այսօրվա երիտասարդությունը դեմ հանդիման վաղվա մարտահրավերներին» թեմայով:

Ներկայացումներ

  • «Մուսա Լեռան 40 Օրը»: Բեմադրվեց 2009թ. նոյեմբերի 28-ին Սունդուկյանի թատրոնում:
  • «Մուսա Լեռան 40 Օրը»: Բեմադրվեց 2010թ. ապրիլի 23-ին Սունդուկյանի թատրոնում:
  • «Ոտքի դատարանն է գալիս»: Բեմադրվեց 2010թ. ապրիլի 27-ին Սունդուկյանի թատրոնում:

Կայք

Կայքը պաշտոնապես գործում է 2009.թ. հունիս ամսից: Օրեկան կայք այցելողների թիվը հասնում է 25-30 հոգու: Այստեղ տեղադրված են երիտասարդական թևի կատարած և ծրագրված բոլոր աշխատանքների մասին նյութերը: Կայքը հանդիսանում է  նաև աշխարհասփյուռ Մուսալեռցիների հետ կապող օղակ:

Նամակներ

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը մեկ տարում ստացել է երեք նամակներ: Մեկը Ռալֆ Յիրիկյանից, երկուսը` Այնջարից:

Չկատարված ծրագրեր

Չկատարված ծրագրեր են` Լուի Դարթիջ դե Ֆուրնեի արձանի պատրաստումը, Երիտասարդական թևի ակումբի բացումը, Ծառատունկը:

Ծախսված գումարներ, ֆոնդ

Մեկ տարում ծախսված ընդհանուր գումարը կազմում է 200$ + 532000 դրամ:

Մուտք եղած ընդհանուր գումարը կազմում է 700$ + 556000 դրամ: Այս գումարը գոյացել է հովանավորություններից և միջոցառումների ժամանակ անդամների կողմից:

Ֆոնդը կազմում է` 300$ + 100000 դրամ:

Հովանավորություններ

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը շնորհակալություն է հայտնում իր բոլոր հովանավորներին և աջակիցներին.

  • «Նարեկացի» արվեստի միություն (ՆԱՄ):
  • Աստղիկ և Գաբրիել Փանոսյաններ
  • Մադլեն և Սերոբ Տեր-Պողոսյաններ
  • Հովսեփ Սեֆերյան
  • Թովմաս Այնթաբյան
  • Հուռի և Մովսես Թասլաքյաններ
  • Ջոզեֆ Իբրաջյան
  • Րաֆֆի Դուդակլյան
  • Նորա և Սարգիս Շիրիկյաններ

30.05.2010

«ՄՈւՍԱԼԵՌ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ