Ասացվածքներ

Ադ խիլքու Ճէյր ա չըր կարէ խմիր: Այդ խելքով ջուր էլ չես կարող խմել:
Ալամէյն ծուառ իշօղ` քաղցուզ գըմընու: Ուրիշի ձեռքին նայողը սոված կմնա:
Ալուա բըսակ պօն իսկա չըննուր: Ամեն փայլող բան ոսկի չէ:
Ախփէն իրվան փուսու, ըմմը վուրթ փուսու: Աղբի վրա բուսավ, բայց վարդ բուսավ:
Աձձուղ հօվ ղրղրան գըննը: Ածող հավը կչկչան կլինի:
Աղքադութայն այբը չը, փնթըլըքը` այբը: Աղքատությունն ամոթ չէ, կեղտոտությունն է ամոթ:
Ամռվուն անծրիվէն իլան ծմռունը արիվէն մավդուր: Ամառվա անձրևին և ձմեռվա արևին մի հավատա:
Ամօուռ թը չըքըրդընիս, ծմօյռ չըր կիշդանուր: Ամառը թե չքրտնես, ձմեռը չես լիանա:
Անծրվին փախուք, գարգայդ ինգուք: Անձրևից փախանք, կարկուտի տակ ընկանք:
Աշխոուրը ձուվ, իս` ձարուվ: Աշխարհը ծով, ես` ծարավ:
Աշկէ’յն, քիզ գուասիմ, հու’րս տօն հասգցէյր: Աղջի’կ, քեզ եմ ասում, հա’րս դու հասկացիր:
Ասդուձ միկէն գուդօ խիլք` միգալէն` փարա: Աստված մեկին կտա խելք, մյուսին` փող:
Ասիղ քարը, կիդայն չիննէյր: Ասեղ գցես, գետին չի ընկնի:
Արիվ մըննուձ դաուն, հաքէմ չըմններ: Արև մտած տունը, բժիշկ չի մտնի:
Բաս ուծէյն բզդայը չըսիրվէյր: Միայն օձի փոքրը չի սիրվում:
Գայշդ յանութէյն հալին չըկիդիր: Կուշտը սովածի վիճակը չի հասկանա:
Գըդրուձ մադէյն չըշըռիր: Կտրած մատին չի միզի:
Գիփուձ քօր կիդայն չըմնուր: Տաշած քարը գետնին չի մնա:
Դըքըր նէյր չուկը, հընէյն ղէյմօթ չըկիդացվիր: Մինչև նորը չգա, հին արժեքը չի իմացվի:
Դիս զմուար, օռ զաշկայն: Մորը տես, աղջկան առ:
Դրացնէդ ուզի հէուվ մը, Աստուծ թըղ ուտու քի կէուվ մը: Հարևանիդ ցանկացիր հավ, որ Աստված քեզ տա կով:
Էխքետեն խրիւտ տվիւղ շիւտ կըննո, հուց տվիւղ քէչ կըննո: Աղքատին խրատ տվող շատ կա, հաց տվող՝ քիչ:
Էյշ ան էշն ը, գուրթուանք` փիխվօձ: Էշն էն էշն է, փալանն է փոխված:
Էյշ հիձձէյր, էյշ գուպատվա: Էշը նստել, էշն է փնտրում:
Էյշ ցռոյր, ցրցքվոյր: Էշը ցռել, ցրցքվել է:
Թէյլ մը քիշը, հազուր գարգըդօուն գիննա: Մի թել քաշի, հազար կարկատան կթափվի:
Թը գուազիս զդուշմոունիտ գըշշիլ, զանուր լիզօն սուրվէ: Եթե կուզես թշնամուդ հաղթել, նրա լեզուն սովորիր:
Ինսանայն ուաշք թըղ ըննը, անաուն թըղ չըննը: Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա:
Ինսուան լիզվում գըգաբվա, հայվուան` բախըրծուվ: Մարդը լեզվով կբռնվի, անասունը` սանձով:
Իս խմիցա, տօուն հարպիցուր: Ես խմեցի, դու հարբեցիր:
Իս պանիլ գասիմ, էյնք ուդիլ գըհասգընը: Ես աշխատել եմ ասում, ինքն ուտել է հասկանում:
Իսուրվէյն պօն վաղվեյն մը թուղօր: Այսօրվա գործը, վաղվան մի թող:
Լիռը լիռռոն եիրվան կըննո, տոնը տուն եիրվան չըննուր: Լեռը լեռի վրա կլինի, տունը տան վրա՝ ոչ:
Խըս-խըսայն դափըքը մինձ գըննը: Սուսիկ-փուսիկի քացին ուժեղ կլինի:
Խիզզօն քընթէյն ալմասդ չվիլլիր: Խոզի քթին ադամանդ չի սազի:
Հուվը ըր հուվ է, եիբըր ջէօր կը խմէ, եիրկանքը կիշէ: Հավը, որ հավ է, ջուր խմելուց հետո երկինք է նայում:
Ղէնկ թը կունէս քիրը կլաուխդ: Եղունգ ունես, գլուխ քորի:
Ճամբուքը քիլիլում կը թըմմա, պուրքը տվիլում: Ճանապարհը քայլելով է վերջանում, իսկ պարտքը՝ տալով:
Նատուր ցածնուս քանզան կը հիծէն եիրվադ: Որքան ցածրանաս, այնքան կհեծնեն վրադ:
Ջէօրը իյնուղը եանծըրվին չվախնուր: Ջուրն ընկնողն անձրևից չի վախենա:
Վուրդը սիրուդը թէօշն էլ պըր սիրէ: Վարդը սիրողը փուշն էլ պետք է սիրի:



Եթե ունեք նյութեր, որոնք կարող են տեղ գտնել այս էջում, խնդրում ենք կապվել մեզ հետ

  1. #1 by Sossi on January 9th, 2010

    De imastun joghovurt enq ho zorrov chi B-)

  2. #2 by Հովհաննես Բալաբանյան on February 3rd, 2010

    Տրզաս տըղ ուռտո` բըր ըննունք փիդադը դյուք մը:

    Ինչը նշանակում է, եթե այսպես շարունակենք, կհասնենք մեր ուզածին: :yahoo:

  3. #3 by Bagrat on July 3rd, 2010

    Gnag shid amma mar – meymy!
    Kanayq shat en, baic mairy – meky.

  4. #4 by arman on November 23rd, 2011

    shat lavnenq ho zorov chi ameninch mer uzacova

(չի հրապարակվում)
:good: 
:bye: 
:negative: 
:scratch: 
:wacko: 
:yahoo: 
B-) 
:heart: 
:rose: 
:-) 
:whistle: 
:yes: 
:cry: 
:mail: 
:-( 
:unsure: 
;-)