Արխիվ | "100-ամյակ" կատեգորիա

Դասախոսություն «Մուսալեռցիներն այսօր» թեմայով

Դասախոսություն «Մուսալեռցիներն այսօր» թեմայով

Մայիսի 27-ին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ակումբում տեղի ունեցավ դասախոսություն «Մուսալեռցիներն այսօր» թեմայով: Դասախոսության հեղինակն էր «Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակ»-ի կենտրոնական մարմնի նախագահ, Այնճարցի Եսայի Հավաթեանը:

Եսայի Հավաթեանը ներկայացրեց մուսալեռցիների ողջ պատմությունը՝ ծագումից մինչև այսօր: Նա համառոտ ներկայացրեց Մուսա լեռան հերոսամարտի հիշարժան դրվագները:
Մանրամասն ներկայացվեց Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված ձեռնարկների և միջոցառումների ծրագրերը: Եսայի Հավաթեանը հորդորեց Մուսալեռան կազմակերպություններին համակարգել աշխատանքները՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար:

Դասախոսության ընթացքում Հավաթեանը պատասխանեց ներկաներին հուզող բազում հարցերին:
Հանդիպմանը ներկա էին նաև Կանադայից ժամանած Հակոբ և Անի Ջանբազյանները, ովքեր իրենց ելույթում քաջալերական խոսքեր ուղղեցին երիտասարդական թևին:

Դասախոսություն «Մուսալեռցիներն այսօր» թեմայովԴասախոսություն «Մուսալեռցիներն այսօր» թեմայով

Մեկնաբանություններ չկան

Մուսա լեռան հին իրերի հավաքագրում

2015թ. լրանում է Մուսա լեռան հաղթական հերոսամարտի 100-ամյակը: «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը 100-ամյակի առթիվ իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնցից է Մուսա լեռան հին իրերի, լուսանկարների, նամակների, հագուստների, փաստաթղթերի և ձեռագործ աշխատանքների հավաքագրումը և ցուցադրությունը:

Խնդրում ենք բոլոր մուսալեռցիներին աջակից լինել մեր աշխատանքներին և հարստացնել ցուցադրությունը նոր իրերով:

Բոլոր իրերի համար կտրամադրվեն ստացագրեր, իսկ իրերը կպահվեն երիտասարդական թևի ակումբում: Ցուցադության ժամանակ կնշվեն իրերը տրամադրողների անունները: 100-ամյակին նվիրված միջոցարումների ավարտից հետո բոլոր իրերը կվերադաձվեն իրենց տերերին:

Ակումբի հասցեն է՝ Խանջյան 19ա, 5-րդ հարկ (վերնիսաժի հարևանությամբ):

Մեկնաբանություններ չկան