Արխիվ | "Ֆրանց Վերֆել" կատեգորիա

Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ է դրել Ֆրանց Վերֆելի շիրիմին

Eduard Nalbandyan

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Ավստրիայի խորհրդարան, ուր հանդիպել է օրենսդիր մարմնի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի հետ:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ավստրական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի խորացմանը վերաբերող, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի և Ավստրիայի պատվիրակությունների համագործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին:

Ֆրից Նոյգեբաուերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Էդվարդ Նալբանդյանը նաև ներկա է գտնվել Խորհրդարանի լիագումար նիստին, որտեղ պատգամավորները ծափահարությամբ ողջունել են Հայաստանի արտգործնախարարի ներկայությունը նիստերի դահլիճում:

Առավոտյան Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել ավստրիացի ականավոր գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի շիրիմին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև Վիեննայի Մխիթարյան միաբանություն, որն այս տարի նշում է իր 200-ամյակը: Նախարար Նալբանդյանը շրջայց է կատարել և ծանոթացել եկեղեցում, թանգարանում և գրադարանում ընթացող վերանորոգման աշխատանքներին, հանդիպել միաբանության անդամների հետ:

Ըստ TERT.am կայքի:

Մեկնաբանություններ չկան