Արխիվ | "Ցուցահանդես" կատեգորիա

Լուսանկարների ցուցահանդես «Սարգիս Զեյթլյան» կենտրոնում

Sargis Zaytlyan kentronTsutsahandesi batsumy

Օգոստոսի 18-ի երեկոյան «Սարգիս Զեյթլյան» կենտրոնում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդեսի բացում: Հանդիսավոր բացումը կատարեց Լիբանանի նախկին նախարար մուսալեռցի պրն. Ժակ Չուխադարյանը: Ցուցահանդեսում կային բացառիկ լուսանկարներ Պորտ Սաիդից, Մուսա լեռից, հին Այնջարից, ֆրանսիական փրկարար նավերից և այլն:

Լուսանկարների ցուցահանդեսը շարունակվեց մինչև հոբելյանական միջոցառումների ավարտը:

TsutsahandesLusankarneri tsutsahandes

Մեկնաբանություններ չկան

Մուսալեռցի-այնջարցի արվեստագետների հավաքական ցուցահանդես

Օգոստոսի 8-ին, կիրակի երեկոյան «Գյուլբենկյան» սրահում տեղի ունեցավ մուսալեռցի-այնջարցի արվեստագետների հավաքական ցուցահանդեսի բացումը: Մասնակցում էին բազմաթիվ մուսալեռցի արվեստագետներ, որոնցից շատերը երիտասարդներ էին: Իրենց աշխատանքներն էին ցուցադրում նաև Համազգայինի Այնջարի «Պ. Սևակ» մասնաճյուղի «Ռուբեն Նագյան» արվեստի դպրոցի աշակերտները:

Նույն օրը տեղի ունեցավ Այնջարի Հայ ավետարանական եկեղեցու սրահի բացումը:

TsutsahandesTsutsahandesi batsum

Մեկնաբանություններ չկան

Հանրահայտ նկարիչ Ժան Կազանջյանը Հայաստանում է

Jean Kazandjian

Ծագումով մուսալեռցի Ժան Կազանջյանը ծնվել է 1938թ. փետրվարի 10–ին Լիբանանի Բեյրութ քաղաքում, որտեղ ապրել է իր առաջին քսան տարիները: Նրա ընտանքիը լքել է Թուրքիան 1915թ. հայերի ցեղասպանության ժամանակ: Երկար տարիներ անցկացնելով Եթովպիայում, 1933թ. նրանք հաստատվել են Լիբանանում: Ժանը ընտանիքում հինգ երեխաներից երրորդն է: Ժան Կազանջյանը նկարել է ամբողջ կյանում. առաջին ստեղծագործությունները նկարել է 1944թ.:
Հետագայում Ժանը ունեցել է ցուցահանդեսներ տարբեր քաղաքներում ու իր հոյակապ ստեղծագործություննեով ճանաչվել աշխարհում: Մեծ ճանաչում գտել է քսան տարի առաջ Ֆրանսիայում:

Հուլիսի 14-ի երեկոյան հյուրանոցում Ժան Կազանջյանի հետ հանդիպեցին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետը, քարտուղարը և խորհրդականը: Ծանոթանալուց հետո նա դրվագներ պատմեց իր կյանքից ու ներկայացրեց իր արվեստը: Նա ասաց, որ ժամանակի ընթացքում ունենում է ոճային փոփոխություններ: Այժմ նկարում է երգիծական-քննադատական նկարներ:

Venus at Disneyland - 2006

Ժան Կազանջյանը Հայաստանում երբեք չի ներկայացրել իր աշխատանքները: Նա ասաց, որ պատրաստվում է Հայաստանում իր առաջին ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու մարտ ամսին: Ժանը նշեց, որ հպարտ է լինելով մուսալեռցի և էլ ավելի կհպարտանա, եթե իր ցուցահանդեսին տեսնի շատ մուսալեռցիներ: Նա հրավիրեց երիտասարդական թևի բոլոր անդամներին ու ասաց, որ նույնիսկ ուրախ կլինի, եթե մուսալեռցիները այցելեն իրենց ավանդական զուռնա-դհոլով:

Վերջում Ժան Կազանջյանը իր մաղթանքներով ու ստորագրությամբ մի բրոշուր նվիրեց երիտասարդական թևին, որտեղ պատկերված են իր վերջին աշխատանքները:

Մեկնաբանություններ չկան