Արխիվ | "Միջոցառում" կատեգորիա
Ծառատունկ Մուսալեռում
Հեղինակ` Անդրանիկ Ալաջաջյան | Կատեգորիաներ` Միջոցառում, Մուսալեռ, Մուսալեռ գյուղ | March 20th, 2016
Երեք սոսի ու երեք հարյուր ընկուզենի տնկվեց Մուսալեռան հուշահամալիրի շրջակայքում
Մարտի քսանի մռայլ ու քամոտ եղանակը չխանգարեց Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի անդամներին միանալ Հայաստան Ծառատունկ Ծրագրին (պաշտոնական անվանումը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) և 300 ընկուզենի ու երեք սոսի տնկել Մուսալեռ հուշահամալիրի շրջակայքում:
<<Armenia tree project>>-ի տնօրեն Լուսինե Քասարջյանը Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևի երիտասարդներին առաջարկեց միանալ իրենց ու ծառատունկ իրականացնել Մուսալեռ հուշահամալիրի շրջակայքում : Երիտասարդները համաձայնվեցին միայն մեկ պայմանով ընկուզենիներից բացի պետք է տնկվի նաև սոսի, քանի որ այն համարվում է Մուսալեռան ավանդական ծառը և ըստ ավանդույթի մուսալեռցին մի տեղից մյուսը գնալիս իր հետ անպայման վերցնում է սոսու տնկի ու հարիսայի կաթսա:
Ծառատունկը լինելով Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի 2016 թվականի առաջին ձեռնարկը` մեծ նշանակություն ուներ վարչության ու անդամների համար: Հատկանշական էր նաև այն, որ առաջին ձեռնարկը տեղի ունեցավ Մուսալեռ հուշահամալիրում:
Երիտասարդները սկզբում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված մարտիկներին, ապա սկսեցին ծառատունկը: <<Armenia tree project>>-ի կազմակերպիչները ծանոթացրին ծառ ճիշտ տնկելու կարգի հետ, որից հետո էլ երիտասարդները խմբերով կամ զույգերով սկսեցին ծառ տնկելու գործընթացը:
Ընկուզենիները տնկելուց ու ջրելուց հետո` թոնրի, բաթուզի ու սանդաքի շրջակայքում տնկեցին նաև Սոսու երեք տնկիները:
Ծառատունկի վերջում Մուսալեռ հայրենակցական Միության երիտասարդական թևի հիմնադիր ու խորհրդական Գաբրիել Փանոսյանը իր երախտիքի խոսքն հայտնեց <<Armenia tree project>>-ի: << Շնորհակալություն ենք հայտնում ձեզ , որ մեզ այս ձեռնարկին մասնակցելու հնարավորություն ընձեռեցիք ու որ հատկապես հնարավորություն տվեցիք Մուսալեռ հուշահամալիրի շրջակայքւոմ տնկել Մուսալեռան խորհրդանիշ սոսին >> իր խոսքում նշեց Պրն. Փանոսյանը:
Արփինե Թիլիքյան
Մեր 7-րդ Տարեդարձը
Հեղինակ` Անդրանիկ Ալաջաջյան | Կատեգորիաներ` Միջոցառում, Տարեդարձ | January 31st, 2016
Հունվարի 31-ին մեծ խանդավառությամբ նշվեց Մուսալեռ Հայրենակցական Միության Երիտասարդական թևի 7 ամյակն ու Սուրբ Սարգսի տոնը: Օրը հագեցած էր բազմաթիվ խաղերով, անակնկալներով , երգ ու պարով: Տոնակատարությունը սկսվեց անցած տարվա կատարած աշխատանքների ամփոփումով, որից հետո մասնակիցները խաղացին ինտելեկտուալ խաղ նվիրված Մուսալեռան պատմությանը: Այնուհետև խոսվեց Սուրբ Սարգսի տոնի ծագման ու նշանակության մասին : Մասնակիցները համտեսեցին ավանդական Քումբան, որոնց մեջ յուրաքանչյուրը գտավ անակնկալ բարեմաղթանք: Տոնակատարությունը ամփոփվեց երգ ու պարով ու ժամանցային խաղերով:
https://www.youtube.com/watch?v=SdraLP1AJ5M
https://www.youtube.com/watch?v=K-LN0bVRjYc
Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը
Հեղինակ` Աբրահամ Բալաբանյան | Կատեգորիաներ` Ակումբ, Միջոցառում, Տարեդարձ | February 16th, 2014
Փետրվարի 16-ին մեծ խանդավառությամբ նշվեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի 5-րդ տարեդարձը: Նույն օրը տեղի ունեցավ նաև երիտասարդական թևի նորաստեղծ ակումբի պաշտոնական բացումը:
Միջոցառմանը ներկա էին «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամները, երիտասարդական թևի անդամները, «Կարին» ազգագրական պարային համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, Գուսան Հայկազունը և ուղղակի մուսալեռցի հայրենակիցներ:
Ակումբի պաշտոնական բացումը կատարվեց ժապավենի կտրմամբ: Ժապավենը կտրեցին «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը և երիտասարդական թևի նախկին և ներկա ատենապետները՝ Աբրահամ Բալաբանյանը, Արթուր Հաբեշյանը և Հակոբ Աշկարյանը:
Ներկաներին շնորհավորեց և ողջույնի խոսք ասաց Աբրահամ Բալաբանյանը: Հայտարարվեց ակումբի վարձակալման, վերանորոգման և կահավորման ծախսերը, ինչպես նաև ակումբի հովանավորների անունները: Երիտասարդական թևի հինգ տարիների գործունեությունը համառոտ ներկայացնելուց հետո նա խոսքը փոխանցեց Տեր Մովսես Քահանա Ղազարյանին: Տեր Հայրը շնորհավորեց և խորհուրդներ տվեց երիտասարդներին, ապա իր աղոթքով օրհնեց միությունը և նորաստեղծ ակումբը:
Իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքը ասացին նաև Գաբրիել Փանոսյանը, Գուսան Հայկազունը, Գագիկ Գինոսյանը և Պերճ Ղազարյանը:
Միջոցառման ողջ ընթացքում տիրում էր տոնական տրամադրություն:
Երիտասարդ մուսալեռցիները Գագիկ Գինոսյանի հետ պարեցին ազգային հայկական պարեր, իսկ Գուսան Հայկազունի հետ երգեցին «Այնջար 70» երգը, որի հեղինակը Գուսան Հայկազունն է:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ վիճակահանություն, որտեղ խաղարկվեց Արարատ լեռան մեծ և գեղեցիկ լուսանկար, որի հեղինակը Գաբրիել Փանոսյանն է:
Օրվա ավարտին ներկաները վայելեցին տոնական տորթը:
Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը
Հեղինակ` Աբրահամ Բալաբանյան | Կատեգորիաներ` Ակումբ, Հայտարարություն, Միջոցառում, Տարեդարձ | February 8th, 2014
Հինգ տարի առաջ՝ Սբ. Սարգիսի օրը, տեղի ունեցավ «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի առաջին հավաքը, որի արդյունքում ստեղծվեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թև: Այժմ երիտասարդական թևը դառնում է հինգ տարեկան` ետևում թողնելով բուռն իրադարձություններով ու զգացմունքներով լեցուն հինգ տարիներ:
Երիտասարդական թևի 5-րդ տարեդարձը մեծ խանդավառությամբ կնշվի փետրվարի 16-ին` Սբ. Սարգիսի տոնի հաջորդ օրը:
Նույն օրը տեղի կունենա նաև «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի նորաստեղծ ակումբի պաշտոնական բացումը:
Հրավիրված են «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի բոլոր անդամները, և առհասարակ, բոլոր մուսալեռցիները:
Միջոցառման սկիզբը՝ 15:00:
Ակումբի հասցեն է՝ Խանջյան 19ա, 5-րդ հարկ (վերնիսաժի հարևանությամբ):
Մեր 4-րդ տարեդարձը
Հեղինակ` Աբրահամ Բալաբանյան | Կատեգորիաներ` Միջոցառում, Նարեկացի, Պարեր, Տարեդարձ | February 10th, 2013
Փետրվարի 10-ին` Բուն Բարեկենդանի օրը, «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը «Նարեկացի» արվեստի միությունում նշեց իր չորրորդ տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին 60-ից ավել երիտասարդ մուսալեռցիներ և հյուրեր:
Տոնական երեկոն մեկնարկեց երիտասարդական թևի հիմնադիր և նախկին խորհրդական Գաբրիել Փանոսյանի կողմից: Նա շնորհավորեց երիտասարդական թևին տարեդարձի կապակցությամբ և հիշեցրեց, որ չորս տարի առաջ երիտասարդ մուսալեռցիների առաջին հավաքը տեղի ունեցավ հենց «Նարեկացի» արվեստի միությունում: Նշելով «Նարեկացիի» դերն ու նշանակությունը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի զարգացման և գործունեություն ծավալելու հարցերում` Գաբրիել Փանոսյանը խորին շնորհակալություն հայտնեց «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանին:
Երեկոյին ներկա էր նաև Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության հոգևոր պատասխանատու Եղիշե Վարդապետ Ավետիսյանը: Նա օրհնեց երիտասարդներին, հայրենակցական միությունը, «Նարեկացի» արվեստի միությունը, հետո ներկայացրեց Բարեկենդանի տոնի խորհուրդը:
Նարեկ Հարությունյանը նույնպես շնորհավորեց մուսալեռցիներին և խորհրդանշական հուշանվեր նվիրեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևին:
- Շատ կարևոր է միասնական լինելը: Մարդը մարդով է ամբողջանում` իրար թիկունք կանգնելով: Ուրախ եմ որ մեզ հետ եք, 4 չէ… թող որ 4000 տարի շարուանկվի մեր հոգևոր կապը,- իր խոսքում ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանը:
Երիտասարդական թևի անունից իր շնորհակալական խոսքը ասաց նախկին վարչական Արամ Շարբաթյանը:
Երիտասարդ մուսալեռցիների հետ էր նաև «Կարին» ազգագարական երգի-պարի համույթը` Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, ով երիտասարդներին սովորեցրեց ազգային պարերից մի քանիսը:
Ելույթ ունեցավ նաև սիրիահայ երաժիշտ Սագո Ադամյանը: