Արխիվ | "Հայտարարություն" կատեգորիա

Երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ի առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները հայրենակցական միության հետ կկատարեն պսակադրություն Ծիծեռնակաբերդի բարձունքում` հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիների հիշատակին:

Երթը կսկսվի առավոտյան ժամը 11.00-ին դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի սկզբից:

Musaler Hayrenakcakan Miutyun

Մեկնաբանություններ չկան

Հոգեհանգիստ Սբ. Սարգիս եկեղեցում

Սիրելի Հայրենակիցներ,

«Մուսալեռ» Հայրենակցական միության և երիտասարդական թևի նախաձեռնությամբ ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում փետրվարի 22-ին՝ կիրակի օրը, ժամը 12.00-ին, տեղի կունենա հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 4100 մուսալեռցիների ազատարար ծովակալ Լուի Դարթիջ դե Ֆուրնեի:

Լուի Դարթիջ դե Ֆուրնեն ծնվել է 1856թ.-ին Պուտանգեսում (Ֆրանսիա) և մահացել է 1940թ.-ին: 1909թ.-ին դարձել է ֆրանսիական ծովակալ: Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-1913): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915թ.-ի փետրվարի 15-ին նշանակվել է ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար և հաստատվել է Սիրիայում: Այդ նավատորմի պարտականությունն էր Թուրքիայի ծովային հարձակումները կասեցնելը:

Այս ժամանակշրջանում Մուսա լեռան ժողովուրդը ապստաբել էր Թուրքական պետության դեմ, բարձրացել էր Մուսա լեռը և անհավասար կռիվ էր մղում թուրքական բանակի դեմ` հույս ունենալով, որ որևէ ռազմանավ իրենց օգնության կհասնի: Այդ պատճառով մեծ խաչ էին պատրաստել լեռան վրա ու պարզել ծովի ուղղությամբ: Երբ այս նավատորմը անցնում էր այս շրջանով, ծովակալը նկատեց խաչը և մոտեցավ դեպի ծովափ: Մուսալեռցիները արդեն պատրաստել էին նամակ երկու լեզուներով` անգլերեն և ֆրանսերեն, և լողալով մոտեցան ռազմանավին ու նամակը հանձնեցին նավապետին` խնդրելով կանանց և երեխաներին ապահով տեղ տեղափոխել, ինչպես նաև զենք տրամադրել` կռիվը շարունակելու համար: Նավապետը, չսպասելով Ֆրանսիայի կողմից ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ ողջ ժողովրդին տեղափոխեց Պորտ Սաիդ (Եգիպտոս):

Մեկնաբանություններ չկան

Դասախոսություն Ակումբում | Հայտարարություն

Դասախոսություն Ակումբում | Հայտարարություն

Հարգելի Մուսալեռցիներ,

Մայիսի 27-ին, ժամը 19:00-ին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ակումբում տեղի կունենա դասախոսություն «Մուսալեռցիներն այսօր» թեմայով:
Դասախոսության հեղինակն է «Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակ»-ի կենտրոնական մարմնի նախագահ, Այնջարցի Եսայի Հավաթեանը:

Սիրով հրավիրում ենք բոլոր մուսալեռցիներին և բարեկամներին:

Ակումբի հասցեն է՝ Խանջյան 19ա, 5-րդ հարկ (վերնիսաժի հարևանությամբ):

Մեկնաբանություններ չկան

Թանգարանային գիշերը Մուսալեռում

Մայիսի 17-ին ժամը 17:00-ից Հայաստանում կմեկնարկի ամենամյա թանգարանային գիշերը: Թանգարանների շարքում բացառություն չէ նաև Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշահամալիրին կից գործող թանգարանը:

Մինչ առավոտ թանգարանը պատրաստ է անվճար ընդունել բոլոր այցելուներին:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Մուսալեռան, Այնջարի և Քեսապի հին ու նոր լուսանկարների ցուցադրություն՝ «Մուսա Լեռան բարձունքից» խորագրով: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր և «Մուսա Լեռան 40 Օրը» Ֆիլմի ցուցադրություն:

Թանգարանային գիշերը ՄուսալեռումԹանգարանային գիշերը Մուսալեռում

Մեկնաբանություններ չկան

Զորակցության կոչ Քեսապահայությանը

Զորակցության կոչ Քեսապահայությանը

Հայաստանի «Մուսալեռ» Հայրենակցական միությունը անհանգստացած է Սիրիայի հայաբնակ Քեսապի և նրա շուրջ ստեղծված իրավիճակով:

Նկատի ունենալով, որ անցած դարի սկիզբներին մենք՝ Մուսալեռցիներս ճաշակել ենք հայրենազրկման դառնությունը և դրա հետևանքները, ամբողջ աշխարհի Մուսալեռցիների անունից հայտնում ենք մեր աջակցությունը Քեսապցի հայրենակիցներին և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին գործադրել իրենց դիվանագիտական հնարավորությունները՝ ապահովելու տարածաշրջանի հայերի անվտանգությունը և Քեսապցիների վերադարձը իրենց հազարամյա բնօրրան-բնակավայրերը:

«Մուսալեռ» Հայրենակցական միություն

Մեկնաբանություններ չկան