Արխիվ | "Ծիծեռնակաբերդ" կատեգորիա

Երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ի առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները հայրենակցական միության հետ կկատարեն պսակադրություն Ծիծեռնակաբերդի բարձունքում` հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիների հիշատակին:

Երթը կսկսվի առավոտյան ժամը 11.00-ին դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի սկզբից:

Musaler Hayrenakcakan Miutyun

Մեկնաբանություններ չկան

Երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ի առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միությունը և երիտասարդական թևը երթ կատարեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու 1915թ. 1.5 մլն. նահատակներին:

TsitsernakaberdTsitsernakaberd

Մեկնաբանություններ չկան

Երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Musaler Hayrenakcakan Miutyun

Ապրլի 24-ի առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միությունը և երիտասարդական թևը երթ կատարեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու 1915թ. 1.5 մլն. նահատակներին:

Ert depi TsitsernakaberdTsitsernakaberd

Տարին բացառիկ է նրանով, որ Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցը համընկավ Սբ. Զատիկի տոնի հետ:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը շնորհավորում է բոլորի Սբ. Զատկը. «Շինիֆիր Սուրբ Զադաք»:

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԻԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԻԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

Երթ և Պսակադրություն Ծիծեռնակաբերդում

Psakadrutyun

Այս տարի ևս չխախտելով ավանդույթը, «Մուսալեռ» հայրենակցական միությունը և երիտասարդական թևը Ծիծեռնակաբերդի բարձունքում կատարեցին պսակադրություն` ի հիշատակ 1915թ. Ցեղասպանության անմեղ նահատակների:

Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցը աչքի ընկավ ոչ միայն հայ ժողովրդի ակտիվությամբ ու բազմաքանակ երթով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, այլ նաև երիտասարդ մուսալեռցիների ակտիվ մասնակցությամբ պսակադրությանը:

Ինչպես նշեց Ծիծեռնակաբերդի ճանապարհին կանգնաց մի ոստիկան, այս տարին աննախադեպ է հուշարձան այցելուների թվով:

MusalertsinerTsitsernakaberd
Tsitsernakaberd
Anmar krak
բոլոր նկարները…

6 Մեկնաբանություն

Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցը:

Momavarutyun

1915-2010

Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցը: Յուրաքանչյուր հայ երբեք չի մոռանում պատմության այս սև էջը և միշտ վառ է պահում ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ 1.5 մլն. անմեղ զոհերի հիշատակը:

Տարելիցի հետ կապված պատրաստվում են մի շարք միջոցառումներ:

Հայաստանի Մշակույթի Նախարարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանյան ներկայացուցչության հովանավորությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան Պետական Ակադեմիական Թատրոնի դիմաց ապրիլի 23-ին, երեկոյան ժամը 18.30-ին տեղի կունենա մոմավառություն, ապա կցուցադրվի Ֆրանց Վերֆելի վեպի հիման վրա բեմադրված «Մուսա Լեռան 40 Օրը» հոյակապ ներկայացումը:
Ներկայացումից հետո ցանկացողները կարող են մասնակցել ամեն տարի տեղի ունեցող դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթին:

Թատրոնի մուտքը հրավիրատոմսերով է: Հրավիրատոմսեր կարող են ձեռք բերել «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի բոլոր անդամները և առհասարակ յուրաքանչյուր մուսալեռցի:
Ցանկացողները մանրամասն տեղեկությունների ու հրավիրատոմսերի համար կարող են գրել մեր էլեկտրոնային հասցեին, թողել քոմենթ կամ զանգահարել վարչության անդամներին:
Tsitsernakaberd

Հաջորդ օրը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները հայրենակցական միության հետ կկատարեն պսակադրություն Ծիծեռնակաբերդի բարձունքում` հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիների հիշատակին:

Երթը կսկսվի առավոտյան ժամը 11.00-ին դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի սկզբից: Կարող են մասնակցել բոլոր մուսալեռցիները:

7 Մեկնաբանություն