Արխիվ | "Ժողով" կատեգորիա

Նորընտիր վարչության 1-ին ժողով

Վարչություն

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի հունվարի 31-ին ընտրված վարչության անդրանիկ ժողովը: Ընտրվեց վարչության դիվանը հետևյալ կազմով `

Ատենապետ` Գոհար Ջամբազյան,
Քարտուղար` Արփինե Թիլիքյան,
Գանձապապահ` Անդրանիկ Ալաջաջյան,
Խորհրդականներ՝ Հարություն Դերմիշյան, Միհրե Դավթյան, Արմինե Խանդուզյան, Հովսեփ Քեսաբյան,
Վեբ-Կայքի պատասխանատու` Անդրանիկ Ալաջաջյան,
Կայքի թղթակից` Արփինե Թիլիքյան,
Խորհրդատու` Գաբրիել Փանոսյան:

Ժողովի ընթացքում քննարկվեցին անցած տարվա կատարված աշխատանքները, որոշվեց կազմել կատարվելիք աշխատանքների ծրագիրը: Հետագայում կներկայացվի կատարվելիք աշխատանքների ամփոփ ծրագիրը:

Մեկնաբանություններ չկան

Ընդհանուր հավաք Բյուրականում: Վարդավառ

Հուլիսի 15-ին՝ Վարդավառի օրը, «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները ճանապարհ ընկան դեպի Բյուրական՝ նշելու հայերի ամենաուրախ տոներից մեկը: Բացի տոնից, երիտասարդները հավաքվել էին նաև մեկ այլ առիթով. վարչությունը որոշել էր կազմակերպել ընդհանուր հավաք, որի նպատակն էր միության անդամներին ներգրավել տարբեր ոլորտների գործունեությունների մեջ:

Մինչ հավաքը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները այցելեցին Բյուրականի եկեղեցի և աստղադիտարան: Ինչպես միշտ, Վարդավառի առիթով, մի լավ անձրև եկավ, և մուսալեռցիները, վերջապես, շտապեցին դեպի Հովսեփ Սեֆերյանի ամառանոց:

Հավաքի ժամանակ կազմվեցին սպորտի, մշակույթի, PR և արխիվային հանձնախմբեր, որոնք պետք է ակտիվ պահեն միության գործունեությունը, զբաղվեն հասարակական կապերով և ապահովեն միության արխիվային գործընթացը: Արդյունավետ հավաքից հետո ակտիվ երիտասարդները բուռն կերպով նշեցին Վարդավառը, ինչպես նաև անցկացվեցին տարբեր ժամանցային խաղեր: Թաց աշխուժությունից հետո բոլորը հավաքվեցին սեղանի շուրջ: Ավանդական խորովածը հագեցրեց բոլորի քաղցը, և երեկոյան մուսալեռցիները կուշտ-կուշտ վերադարձան Երևան:

Մեկնաբանություններ չկան

Չորրորդ ընդհանուր Ժողովը: Արշավ դեպի Ագարակ և Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Մայիսի 13-ի առավոտյան մեծ ավտոբուսը շարժվեց Երևանից: Օրը սկսվեց արշավներով: Մինչ ժողովը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները այցելեցին Ագարակ և Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:

Ագարակը խոշոր բնակատեղի է եղել Երվանդունիների ու Արտաշեսյանների հարստության օրոք (մթա VI-Iդդ), որը հետագայում շարունակել է իր գոյությունը մինչև XVII-XVIII դարերը: Այստեղ պահպանվել են կառույցների, ժայռի մեջ փորված և քարակոփ գերեզմանների, հնձանների, հորերի, թոնիրների, հատակների մնացորդներ, ինչպես նաև ակնհայտ կիրառական նշանակություն ունեցող փոսիկների, առվակների և այլ փորվածքների հետքեր:

Կեսօրին ավտոբուսը ժամանեց Օշական, որտեղ էլ քիչ հանգստից հետո սկսվեց չորրորդ ընդհանուր ժողովը: Ներկա էին շուրջ 60 երիտասարդներ` այդ թվում միությանը նոր անդամագրվածներ:

Ժողովի բացումը արեց երիտասարդական թևի խորհրդական Գաբրիել Փանոսյանը և ժողովը շարունակելու համար առաջարկեց ընտրել ընդհանուր ժողովի նախագահ և քարտուղար: Ներկաները որպես ժողովի նախագահ ընտրեցին Արթուր Հաբեշյանին, իսկ քարտուղար` Հասմիկ Շաննակյանին: Ժողովը շարունակվեց ըստ նախապես կազմված օրակարգի: Երիտասարդական թևի քարտուղար Շուշաննա Բալաբանյանը համառոտ ներկայացրեց 2011-2012 տարվա հաշվետվությունը, խոսեց իրականացված ձեռնարկներից, լուսաբանված միջոցառումներից, կայքից, միության ներկայիս վիճակից: Երիտասարդական թևի գանձապահ Հակոբ Աշկարյանը ներկայացրեց տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Հաշվետվության ավարտից հետո եղան քննարկումներ. ներկաները արեցին իրենց դիտողությունները և առաջարկները: Քվեարկությամբ ընտրվեցին տարեկան ծրագրերը, որոնք են`՝

  • Ծառատունկ Մուսալեռան հուշարձանի տարածքում,
  • Տարեկան 1000 դրամ անդամավճար հավաքում,
  • Մշակույթային ծրագրերի կազմակերպում,
  • Մուսալեռան բարբառի և պատմության դասախոսությունների կազմակերպում,
  • Նոր այցեքարտերի տպագություն,
  • Երիտասարդական թևի կենտրոնի համար նպատակաուղղված հովանավորություն,
  • Մուսալեռան հերոսամարտի 100 ամյակի ծրագրերի մշակում,
  • Նոր խմբերի և խմբավարների ստեղծում,
  • Էլեկտրոնային արխիվի ստեղծում,
  • Հանրային բանավեճերի մասնակցություն,
  • PR հանձնախմբի ստեղծում:
  • Ժողովի վերջում բաց քվեարկությամբ միաձայնորեն ընտրվեց 7 հոգանոց վարչական նոր կազմ: Նորընտիր վարչության անդամներն են` Գոհար Ջամբազյանը, Հակոբ Աշկարյանը, Արսեն Համբարձումյանը, Հասմիկ Շաննակյանը, Էլիզա Գյուլգյուլյանը,  Արթուր Հաբեշյանը և Հայկ Հովհաննիսյանը:

    Ժողովին հաջորդեց ուրախ և սպորտային ժամանց բնության գրկում: Երեկոյան երիտասարդները արդյունավետ ժողով և հաճելի օր ունենալուց հետո մեծ տպավորություններով վերադարձան տուն:


    բոլոր նկարները…

    2 Մեկնաբանություն

    Վարչական բաց ժողով

    Varchakan Bats JoghovVarchakan Bats Joghov

    Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի վարչական բաց ժողով: Ժողովին վարչության անդամներից բացի ներկա էին Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի և Այնջարի հիմնադրման 75-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավատյանը, Ֆրեզնոյի «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամներ, ինչպես նաև անհատ մուսալեռցիներ:

    Ժողովի սկզբում վարչության խորհրդական Գաբրիել Փանոսյանը ներկայացրեց վարչության անդամներին և հյուրերին, ապա ատենապետ Հովհաննես Դերմիշյանը համառոտ զեկույց ներկայացրեց երիտասարդական թևի վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ:
    Եսայի Հավատյանը ներկայացրեց Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի և Այնջարի հիմնադրման 75-ամյակի կենտրոնական մարմնի 10 կետերից բաղկացած հիմնարար նպատակները և հնգամյա ծրագրերի նախագիծը:
    Որոշվեց աշխատանքները համատեղել. Լիբանանի և Հայաստանի մեջ կազմակերպչական աշխատանքերի կապը պահպանելու պարտականությունը հանձնվեց վարչության անդամ Աբրահամ Բալաբանյանին:

    Ժողովի վերջում «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևին հյուրերը նվիրաբերեցին 600$, որից 500$-ը երիտասարդներին փոխանցվեց Ֆրեզնոյի «Մուսալեռ» հայրենակցական միության կողմից:

    3 Մեկնաբանություն

    3-րդ ընդհանուր ժողովը: Արշավ դեպի Մուղնի և Օշական

    Musalertsiner

    Մայիսի 29-ի առավոտյան մեծ ավտոբուսը շարժվեց Երևանից: Օրը սկսվեց արշավներով: Մինչ ժողովը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները այցելեցին Մուղնիի և Կարմրավոր եկեղեցիները: Կեսօրին ավտոբուսը ժամանեց Օշական, որտեղ էլ քիչ հանգստից հետո սկսվեց երրորդ ընդհանուր ժողովը: Ներկա էին շուրջ 40 երիտասարդներ` այդ թվում միությանը նոր անդամագրվածներ:

    MughniKarmravor

    Ժողովի բացումը արեց երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը և ժողովը շարունակելու համար առաջարկեց ընտրել ընդհանուր ժողովի նախագահ և քարտուղար: Ներկաները որպես ժողովի նախագահ ընտրեցին Հովհաննես Դերմիշյանին, իսկ քարտուղար` Շուշաննա Բալաբանյանին: Ժողովը շարունակվեց ըստ նախապես կազմված օրակարգի: Աբրահամ Բալաբանյանը համառոտ ներկայացրեց 2010-2011 տարվա հաշվետվությունը, խոսեց իրականացված ձեռնարկներից, լուսաբանված միջոցառումներից, կայքից, միության ներկայիս վիճակից: Երիտասարդական թևի գանձապահ Վահե Կրրիկյանը ներկայացրեց տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Հաշվետվության ավարտից հետո եղան քննարկումներ. ներկաները արեցին իրենց դիտեղությունները և առաջարկները:

    Ժողովի վերջում բաց քվեարկությամբ միաձայնորեն ընտրվեց 7 հոգանոց վարչական նոր կազմ: Նորընտիր վարչության անդամներն են` Շուշաննա Բալաբանյանը, Վիկտորիա Մարտիրյանը, Գոհար Ջամբազյանը, Աբրահամ Բալաբանյանը, Հովհաննես Դերմիշյանը, Հակոբ Աշկարյանը և Արամ Շարբաթյանը:

    JoghovJamanc

    Ժողովին հաջորդեց ուրախ և սպորտային ժամանց բնության գրկում: Երեկոյան երիտասարդները արդյունավետ ժողով և հաճելի օր ունենալուց հետո մեծ տպավորություններով վերդարձան տուն:

    KhorovatsSportayin jamants
    բոլոր նկարները…

    4 Մեկնաբանություն