Արխիվ | "Թատրոն" կատեգորիա

Մարի Ռոզ Աբուսեֆյան – «Մուսա Լեռան 40 Օրը»

Mari Rose Abusefyan

Մայիսի 16-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Մարի Ռոզ Աբւսեֆյանը հանդես եկավ մենաներկայացմամբ: Շուրջ երեք ժամ նա պատկերավոր ներկայացրեց Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 Օրը» վեպը:

Մարի Ռոզ Աբուսեֆյանին լսելու բախտ վիճակվեց նաև «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամներին: Ներկայացման ավարտից հետո մուսալեռցիները ծանոթացան հեղինակի հետ և իրենց տպավորությունները հայտնեցին:

բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

Սան Ֆրանցիսկոյում գործող դերասանուհին Երևանում կներկայացնի «Մուսա Լեռան 40 Օրը» մենաներկայացումը

Mari Rose Abusefyan

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մայիսի 16-ին հանրածանոթ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո) կներկայանա Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 Օրը» մենաներկայացումով:

Թատերագրության հեղինակը և բեմադրիչը նույն ինքը Մարի Ռոզ Աբուսեֆյանն է: Նա առաջին դերասանուհին է, ով հայ բեմ է բարձրացրել մեկ դերասանի կատարումը: Մարին միաժամանակ հեղինակ-մեկնաբան է, բեմադրիչ, ինքն է ընտրում երաժշտական ձևավորումը և այն ինքնատիպ կատարում:
Սան Ֆրանցիսկոյում մեծ հաջողություն է ունեցել ներկայացման առաջնախաղը: Այս ներկայացումով դերասանուհին հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում` Լոնդոն, Թորոնթո, Մոնթրեալ, Աթենք, Կիպրոս, Բեյրութ:

Մարի Ռոզ Աբուսեֆյանը անցյալ տարի Երևանում հանդես է եկել 1915թ. Թուրքիայում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված «Գրիգոր Զրհրապ» մենաներկայացումով:

Ըստ news.am

Մեկնաբանություններ չկան

Միջոցառում Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում

Մուսա լեռան հորոսամարտի 95-ամյակը նշվեց նաև Մուսա լեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում: Կեսօրին դպրոց այցելեցին Մուսալեռան Վագֆ գյուղից ժամանած մուսալեռցիները և «Մուսալեռ» հայրենակցական միության վարչությունը: Հյուրերը, դպրոցի բակում արժանանալով ջերմ ընդունելության, շրջեցին դասարաններով, շփվեցին երեխաների հետ:

Dprotsi ashakertnery dimavorum en hyurerinDasasenyakum

Վագֆից ժամանած հյուրերը դպրոցի աշակերտներին գրենական պիտույքներ նվիրելուց հետո ուղևորվեցին դպրոցի դահլիճ` դիտելու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը, որը պատրաստել էին դպրոցի երեխաները: Մեծ բավականություն ստանալով ներկայացումից` իրենց կարծիքը արտահայտեցին «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը, Վագֆից Հակոբ Հերգելյանը և Ստամբուլի «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Միսակ Հերգելյանը, որից հետո հյուրերը Մուսալեռան թմբուկի ուղեկցությամբ հրաժեշտ տվեցին դպրոցին:

NerkayatsumMusa leran 40 ory
Dprotsi dahlichumSardarapat

Օրվա միջոցառումները եզրափակվեցին Սարդարապատ այցելությամբ, որտեղ բոլորը վայելեցին Սարդարապատի զանգերի ղողանջը, շրջեցին թանգարանում, իսկ բակում հնչեց Մուսա լեռան թմբուկը:

Մեկնաբանություններ չկան

Մոմավառություն և Թատրոն

Momavarutyun

Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Մշակույթի Նախարարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանյան ներկայացուցչության հովանավորությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան Պետական Ակադեմիական Թատրոնում տեղի ունեցավ մոմավառություն և ցուցադրվեց Ֆրանց Վերֆելի վեպի հիման վրա բեմադրված «Մուսա Լեռան 40 Օրը» հոյակապ ներկայացումը:

Ներկայացումը դիտում էին նաև «Մուսալեռ» հայրենակցական միության և երիտասարդական թևի բազում անդամներ:

DerasannerMusalertsiner
բոլոր նկարները…

7 Մեկնաբանություն

Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցը:

Momavarutyun

1915-2010

Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցը: Յուրաքանչյուր հայ երբեք չի մոռանում պատմության այս սև էջը և միշտ վառ է պահում ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ 1.5 մլն. անմեղ զոհերի հիշատակը:

Տարելիցի հետ կապված պատրաստվում են մի շարք միջոցառումներ:

Հայաստանի Մշակույթի Նախարարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանյան ներկայացուցչության հովանավորությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան Պետական Ակադեմիական Թատրոնի դիմաց ապրիլի 23-ին, երեկոյան ժամը 18.30-ին տեղի կունենա մոմավառություն, ապա կցուցադրվի Ֆրանց Վերֆելի վեպի հիման վրա բեմադրված «Մուսա Լեռան 40 Օրը» հոյակապ ներկայացումը:
Ներկայացումից հետո ցանկացողները կարող են մասնակցել ամեն տարի տեղի ունեցող դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթին:

Թատրոնի մուտքը հրավիրատոմսերով է: Հրավիրատոմսեր կարող են ձեռք բերել «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի բոլոր անդամները և առհասարակ յուրաքանչյուր մուսալեռցի:
Ցանկացողները մանրամասն տեղեկությունների ու հրավիրատոմսերի համար կարող են գրել մեր էլեկտրոնային հասցեին, թողել քոմենթ կամ զանգահարել վարչության անդամներին:
Tsitsernakaberd

Հաջորդ օրը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները հայրենակցական միության հետ կկատարեն պսակադրություն Ծիծեռնակաբերդի բարձունքում` հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիների հիշատակին:

Երթը կսկսվի առավոտյան ժամը 11.00-ին դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի սկզբից: Կարող են մասնակցել բոլոր մուսալեռցիները:

7 Մեկնաբանություն