Արխիվ | "Բարբառ" կատեգորիա

Մուսա լեռան բարբառի առաջին դասը

Այսօր «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի նորաբաց ակումբում տեղի ունեցավ Մուսա լեռան բարբառի առաջին դասընթացը:

Դասը անցկացրեց Գաբրիել Փանոսյանը: Չնայած ոչ բազմամարդ լսարանին, առաջին դասը շատ արդյունավետ էր, օգտակար և, միևնույն ժամանակ, ուրախ և հետաքրքրական:

Հաջորդ դասը տեղի կունենա կիրակի՝ փետրվարի 2-ին, ժամը 12:00-ին:

բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

Հարցազրույց Հայաստանի Հանրային ռադիոյի եթերում

Հայաստանի Հանրային Ռադիո

Այսօր ժամը 16:10 Հայաստանի Հանրային ռադիոյոի «ԼյունՍե» երիտասարդական ծրագրով հեռարձակվել է Աբրահամ Բալաբանյանի և Գաբրիել Փանոսյանի հարցազրույցը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի գործունեության, կատարված և ապագա ծրագրերի վերաբերյալ:
Հարցազրույցի հիմնական թեման էր երիտասարդական թևի նոր ակումբը և Մուսա լեռան բարբառի ու անգլերեն լեզվի դասընթացները:

Հարցազրույցի ձայնագրությունը կարող եք նորից ունկնդրել ստորև նշված հղումով:

Հունվարի 13-ի եթերը կարող եք լսել այստեղ:

Մեկնաբանություններ չկան

Մուսա լեռան բարբառի և անգլերեն լեզվի դասընթացներ

Մուսա լեռան բարբառի և անգլերեն լեզվի դասընթացներ

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի նոր ակումբում հունվարի 18-ից սկսվելու են Մուսա լեռան բարբառի և անգլերեն լեզվի դասընթացներ: Ցանկալի է բոլոր երիտասարդ մուսալեռցիների մասնակցությունը:

Բոլոր ցանկացողները թող հաստատեն դսաընթացներին իրենց մասնակցությունը զանգահարելով (055)23-13-73 հեռախոսահամարով:
Առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 18-ին ժամը 15.00-ին, որտեղ տեղի կունենա ծանոթացում դասընթացների մանրամասներին:

Ակումբի հասցեն է՝ Խանջյան 19ա, 5-րդ հարկ (վերնիսաժի հարևանությամբ):

1 Մեկնաբանություն