Արխիվ | "Ամանոր" կատեգորիա

Ձմեռ Պապը այցելեց գյուղեր

Dzmer Pap

Դեկտեմբերի 18-ին մուսալեռցի Ձմեռ Պապը այցելեց Օշական և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղեր: Հարյուրավոր երեխաներ ստացան ամանորյա նվերներ և ուրախ ու հիշարժան ժամանակ անցկացրին Ձմեռ Պապի հետ:

Միջոցառումը կայացավ Գաբրիել Փանոսյանի և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ջանքերով:
Երիտասարդական թևի վարչությունը խորին շնորհակալություն է հայտնում Նարդուհի և Սարգիս Փանոսյաններին` ձեռնարկը հովանավորելու համար:

բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

Ամանորյա տոնավաճառ

Musa Leran tohmik chasherZarder

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած ամենամյա Ամանորյան տոնավաճառին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը ունեցավ իր մասնակցությունը: Երիտասարդները ներկայացան երկու սեղանով` Մուսա Լեռան տոհմիկ ճաշեր և ձեռքով պատրաստված զարդեր ու այլ աշխատանքներ:
Առավոտից մինչև երեկո այցելուները համտեսեցին Մուսալեռան բացառիկ ճաշերը, այդ թվում` Պանրրը հուցը, Քաղկեն, Զիլիբիկը, Տահինով հացը, քյուֆթան և գառան մսից պատրաստված հարիսան:

Չնայած նրան, որ երիտասարդները առաջին անգամ էին մասնակցում տոնավաճառին, ձեռնարկն ավարտվեց հաջողությամբ:

Ավանդական ճաշերի պատրաստման համար «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը իր խորին շնորհակալությունն է հայտնում մուսալեռցի տիկիններին:

բոլոր նկարները…

2 Մեկնաբանություն

Ամանորյա միջոցառում և Ազգային պար

Azgayin Par

Երիտասարդ մուսալեռցիների նորամուտ տարվա առաջին միջոցառումը տեղի ունեցավ հունվարի 9-ին «Նարեկացի» արվեստի միությունում: Ներկա էին շուրջ 50 երիտասարդներ և հյուրեր: Երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը ներկաներին ողջույնի ու շնորհավորանքի խոսք ուղղեց, ապա ամփոփեց անցած տարին: Միջոցառումը շարունակվեց տեսանյութի դիտումով, որը ներկայացնում էր «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի երկու տարվա գործունեությունը:
Երիտասարդական թևի խորհրդական Գաբրիել Փանոսյանը ողջունեց ու ներկայացրեց հյուրերին` Մադլեն և Սերոբ Տեր-Պողոսյաններին և «Կարին» ազգագրական պարերի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանին: Ապա բոլորը պատրաստվեցին սովորելու Հայոց Ազգային պարը:

Tesanyuti DitumMusalertsiner

Գագիկ Գինոսյանը նախ խոսեց Ազգային պարին ճիշտ տիրապետելու կարևորության մասին, և նոր միայն սկսվեց պարերի ուսուցանումը: Ամեն պար սովորելուց առաջ նա պատկերավոր կերպով ներկայացրեց տվյալ պարի խորհուրդը, շարժումների իմաստը, բնույթը և անվանման ծագումը` էլ ավելի մեծացնելով երիտասարդների հետաքրքրությունը դեպի պարը: Ներկաները շարժում առ շարժում լիարժեք սովորեցին երկու պար:
Վերջում մուսալեռցիները պարեցին Մուսա լեռան ավանդական «Դաբկե» պարը և պայմանավորվեցին Գագիկ Գինոսյանի հետ այս մեկ տարվա ընթացքում պարերի վերածել բոլոր հայտնի Մուսա լեռան երգերը:
Ազգային պարի Մեծ վարպետը` լինելով նաև Մեծ հայրենասեր, քաջալերեց մուսալեռցի երիտասարդներին ու հորդորեց շարունակել բռնած ճիշտ ուղին:

Օրվա վերջում բոլորը բարձրացրին բաժակները և միմյանց շնորհավորեցին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Sovorum enq ParelMusalertsinery ev Gagik Ginosyany
բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Christmas Tree ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

իր տրամաբանական ավարտին մոտեցավ 2010թ., որը լի էր իրադարձություններով ու ձեռքբերումներով: Այս մեկ տարվա ընթացքում կրկնապատկվեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամների քանակը` հասնելով 130-ի: Մեծ շուքով ամբողջ աշխարհում նշվեց Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակը. միջոցառումներ եղան Հայաստանում, Այնջարում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, տեղի ունեցավ մեծաքանակ ու տպավորիչ ուխտագնացություն դեպի Մուսա լեռ և Քեսապ:

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անունից շնորհավորում եմ բոլոր մուսալեռցիների և, առհասարակ, բոլորի Ամանորը և Սբ. Ծնունդը` մաղթելով խաղաղություն, երջանկություն, շատ սեր ու բարություն և բեղմնավոր աշխատանք: Թող 2011-ը լինի նոր ձեռքբերումների և առաջընթացի տարի:

Երիտասարդական թևի ատենապետ` Աբրահամ Բալաբանյան

1 Մեկնաբանություն

Ամանորյա անակնկալ այցելություն

Dzmer Pap

Դեկտեմբերի 23-ին մուսալեռցի Ձմեռ Պապը երեխաներին անակնկալ մատուցեց Օշական գյուղի Փայլակ Բաբկենյանի անվան դպրոցում և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղի «Սոսե Մայրիկ» մանկապարտեզում: Բոլոր երեխաները ստացան ամանորյա նվերներ և ուրախ ու հիշարժան ժամանակ անցկացրին Ձմեռ Պապի հետ:
Միջոցառումը կայացավ Գաբրիել Փանոսյանի և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ջանքերով: Երիտասարդական թևի վարչությունը խորին շնորհակալություն է հայտնում Կանդայի Քեմբրիջի շրջանի հայ մի խումբ երիտասարդներին` ձեռնակին իրենց աջակցության համար:

բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան