Արխիվ | "Ամանոր" կատեգորիա

Ձմեռ Պապը և Ձյունանուշը այցելեցին գյուղեր

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը սիրով շնորհավորում է բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը: Ուրախությամբ հայտնում ենք , որ այս տարի ևս իրագործեցինք ավանդույթ դարձած միջոցառումը`Ձմեռ պապի և Ձյունանուշի այցելությունը գյուղերի դպրոցներ և մանկապարտեզներ: Միջոցառումը հրաշալի առիթ է հայ մանուկներին ուրախացնելու, ժպիտ պարգևելու համար, և մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում այս նախաձեռնության աջակիցներին ու հովանավորներին` Քույր Արուսյակին, Վարուժ և Սոսի Չիլինգիրյաններին և երիտասարդներին, ովքեր մասնակցեցին կազմակերպչական աշխատանքներին:

Սիրով` «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թեևի վարչություն:

բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

Ձմեռ Պապը այցելեց գյուղեր

Ձմեռ Պապը այցելեց գյուղեր

Դեկտեմբերի 13-ին մուսալեռցի Ձմեռ Պապը այցելեց ՀՀ չորս գյուղերի դպրոցներ և մանկապարտեզներ, որոնց թվում են Մասիսի շրջանի Հովտաշեն գյուղի մանկապարտեզը, Նորամարգ գյուղի «Սոսե Մայրիկ» մանկապարտեզը, Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղի մանկապարտեզը և Օշականի «Փայլակ Բաբկենյան» դպրոցը: Հարյուրավոր երեխաներ ստացան ամանորյա նվերներ և ուրախ ու հիշարժան ժամանակ անցկացրին Ձմեռ Պապի և Ձյունանուշի հետ:

Միջոցառումը կայացավ Գաբրիել Փանոսյանի և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ջանքերով:

Երիտասարդական թևի վարչությունը խորին շնորհակալություն է հայտնում համահայկական խաղերի ընթացքում Հայաստան ժամանած կիպրահայ երիտասարդներին, Վարուժ և Սոսի Չիլինգարյաններին և Պրն․ Արմեն Բաբայանին` ձեռնարկը սիրահոժար կերպով հովանավորելու համար:

Ձմեռ Պապը այցելեց գյուղեր

Մեկնաբանություններ չկան

Ձմեռ Պապը և Ձյունանուշը այցելեցին գյուղեր

AmanorAmanor

Դեկտեմբերի 23-ին մուսալեռցի երկու Ձմեռ Պապերը և երկու Ձյունանուշները այցելեցին Օշական և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղեր: Հարյուրավոր երեխաներ ստացան ամանորյա նվերներ և ուրախ ու հիշարժան ժամանակ անցկացրին Ձմեռ Պապի և Ձյունանուշի հետ:

Միջոցառումը կայացավ Գաբրիել Փանոսյանի և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ջանքերով:
Երիտասարդական թևի վարչությունը խորին շնորհակալություն է հայտնում Ֆրեզնոյի մի խումբ հայրենակիցներին և Գյումրիի «Տիրամայր Հայաստան» դպրոցի տնօրեն քույր Արուսյակին` ձեռնարկը հովանավորելու համար:

Մեկնաբանություններ չկան

Ամանորյա հավաքույթ

New Year 2012

Հունվարի 4-ին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները միասին նշեցին Ամանորը: Միջոցառմանը ներկա էին շուրջ 50 մուսալեռցիներ:
Հավաքույթն անցավ ակտիվ և ուրախ մթնոլորտում, ողջ ընթացքում չդադարեցին երգն ու պարը: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին բազում ճանաչողական և հումորային խաղեր և մրցույթներ, որոնց հաղթողները երիտասարդական թևի վարչության կողմից ստացան փոքրիկ նվերներ:

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի վարչությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Սարգիս և Նորա Շիրիկյաններին ամանորյա հավաքույթի նպատակով սիրահոժար կերպով սրահը երիտասարդներին տրամադրելու համար:

Amanorya seghanyDabke pary
բոլոր նկարները…

1 Մեկնաբանություն

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Happy-New-Year-2012

Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի` ետևում թողնելով բազում իրադարձություններ:
2011թ. սկզբին մեծ շուքով նշվեց երիտասարդական թևի 2-րդ տարեդարձը, ստեղծվեց պաշտոնական լոգոն, ինչպես նաև տեղի ունեցավ 3-րդ ընդհանուր ժողովը, որտեղ ընտրվեց 7 հոգանոց նոր վարչություն:
Սույն տարում բանկում բացվեց երիտասարդական թևի հաշվեհամար` նախատեսված հանգանակությունների համար: Տեղի ունեցավ արշավ դեպի Տաթև, Քարահունջ և Նորավանք: Երիտասարդական թևը այս տարի առաջին անգամ մասնակցություն ունեցավ Ամանորյա տոնավաճառին, իսկ տարեմուտին կազմակերպեց Ձմեռ Պապի հերթական այցելությունը Օշական և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղեր:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը մեծ մասնակցություն ունեցավ Մուսա Լեռան հերոսամարտի 96-ամյակի տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքներում: 2011թ. երիտասարդական թևում գրանցված մուսալեռցիների թիվը հասավ 150-ի:

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի վարչությունը շնորհավորում է բոլոր մուսալեռցիների և, առհասարակ, բոլորի Ամանորը և Սբ. Ծնունդը` մաղթելով խաղաղություն, երջանկություն, շատ սեր ու բարություն և բեղմնավոր աշխատանք: Թող 2012-ը լինի նոր ձեռքբերումների և առաջընթացի տարի:

Մեկնաբանություններ չկան