Արխիվ | "«Մուսա Լեռան 40 Օրը»" կատեգորիա
<<Մուսա լեռան քառասուն օրը>> վեպի հունգարերեն թարգմանության վերահրատարակչություն
Հեղինակ` Անդրանիկ Ալաջաջյան | Կատեգորիաներ` «Մուսա Լեռան 40 Օրը», Ֆրանց Վերֆել | March 30th, 2016
Հայաստանի Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի <<Մուսա լեռան քառասուն օրը>> վեպի հունգարերեն թարգմանության վերահրատարակչության Երևանյան շնորհանդեսը:
Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի Մուսալեռան հերոսամարտի մասին պատմող <<Մուսա Լեռան քառասուն օրը>> վեպը հրատարակվել է 1933 թվականին: Այս տարիների ընթացքում լույս է տեսել գրքի ավելի քան մեկ միլիոն օրինակ ու թարգմանվել է 36 լեզուներով: Գիրքը առաջին անգամ հունգարերն է թարգմանվել 1945 թվականին: Վերջին՝ իններորդ հրատարակությունը լույս է տեսել Հունգարիայի հայ ազգային ինքնավարության ղեկավարի տեղակալ Ալեքս Ավանեսյանի ջանքերով՝ 100 օրինակով:
Սփյուռքի նախարարաությունում տեղի ունեցած շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ով իր խոսքում նշեց.<<Այս գիրքը մարդկությանը ցույց տվեց իր դեմքը, այն մարդկությանը, որը ցեղասպանություններ է կատարում, ապա պայքարում այդ ցեղասպանությունների դեմ:<<Մուսա լեռան քառասուն օրը>> վեպի հեղիանակը այն եզակի մտավորականներից էր, ով առաջին անգամ բարձրաձայնեց մարդկության դեմ կատարած այս ոճրագործության մասին >>:
ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ու ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց Ցեղասպանության պատմության վարիչ Արմեն Մարուքյանը խոսեցին Ֆրանց Վերֆերի վեպի կարևորության ու նշանակության մասին:
Պարոն Վիրաբյանը նշեց , որ թեև հայերը տարբեր երկրներում փորձել են նկարահանել ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր, սակայն դրանցից ոչ մեկ այնքան հաջողություն չի ունեցել, որքան այս գիրքը:<< Ոչ մի ֆիլմ, օպերա կամ որևէ այլ արվեստի գործ մեր ազգի պատմությանը այնքան ճանաչում չի բերել որքան այս գիրքը>>,- իր խոսքն ամփոփեց Ամատունի Վիրաբյանը:
Ըստ Արմեն Մարուքյանի Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր կան հրատարակված, սակայն այս մեկը ունիկալ է, քանի որ այն ցեղասպանության մասին չէ, այլ դրա ընթացքում մղած պայքարի ու հաղթանակի: Թեև գիրքը հայերի ինքնապաշտպանության մասին է, սակայն այն հրեաների համար էր:
Ալեքս Ավանեսյանը նշեց, որ թարգմանության վերահրատարակման գաղափարը առաջացել է դեռևս 2015 թվականին, իսկ 100 օրինակը խորդհրդանշում է Ցեղասպանության հարյուր ամյակը: Նա նաև ավելացրեց, որ մի քանի օրինակներ հանձնվել են հունգարական գրադրաններին ու թանգարաններին, իսկ Հունգարիայի վարչապետը անձամբ նամակ է գրել գրքի հրատարակիչներին՝ խնդրելով գրքի մեկ օրինակ:
Պարոն Ավանեսյանը խոսեց նաև ապագա ծրագրերի ու մտահաղացումների մասին. <<Մեկ ուրիշ միտք ունեմ, ուզում եմ ժամանակակից երիտասարդներին հասանելի դարձնել վեպը, քանի որ նրանցից շատերը չեն կարդա գիրքը, ուզում եմ երաժշտական ֆիլմ կամ ներկայացում պատրաստել վեպ հիման վրա >>:
Ալեքս Ավանեսյանի խոսքի ընթացքում ցուցադրվեց ֆիլմ, որը ներկայացնում էր հունգարահայ համայնքի գործունեությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացված միջոցառումները:
Միջոցառման ընթացքում ներկա գտնվողներին հնարավորություն տրվեց իրենց հարցերը Ալեքս Ավանեսյանին ուղղելու: Մուսալեռ Հայրենակցական Միրության Երիտասարդական թևը՝օգտվելով առիթից շնորհակալություն հայտնեց Ալեքս Ավանեսյանին իր կատարած աշխատանքի համար:
Շնորհանդեսի վերջում Սերժ Սրապիոնյանը սփյուռքի նախարարության անունից շնորհակալագրեր հանձնեց Ալեքս Ավանեսյանին և Հունգարիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի մյուս անդամներին:
Արփինե Թիլիքյան
Թանգարանային գիշերը Մուսալեռում
Հեղինակ` Աբրահամ Բալաբանյան | Կատեգորիաներ` «Մուսա Լեռան 40 Օրը», Հայտարարություն, Մուսալեռ, Ցուցահանդես | May 12th, 2014
Մայիսի 17-ին ժամը 17:00-ից Հայաստանում կմեկնարկի ամենամյա թանգարանային գիշերը: Թանգարանների շարքում բացառություն չէ նաև Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշահամալիրին կից գործող թանգարանը:
Մինչ առավոտ թանգարանը պատրաստ է անվճար ընդունել բոլոր այցելուներին:
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Մուսալեռան, Այնջարի և Քեսապի հին ու նոր լուսանկարների ցուցադրություն՝ «Մուսա Լեռան բարձունքից» խորագրով: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր և «Մուսա Լեռան 40 Օրը» Ֆիլմի ցուցադրություն:
Մուսալեռցիները «Հայոց հարց»-ում
Հեղինակ` Աբրահամ Բալաբանյան | Կատեգորիաներ` «Մուսա Լեռան 40 Օրը», Հեռուստաընկերություն, Մուսալեռցիներ, Ֆրանց Վերֆել | April 30th, 2013
Ֆրանց Վերֆել. Մարդ, ով աշխարհին թույլ չտվեց մոռանալ մուսալեռցիների հերոսամարտը և Հայոց ցեղասպանությունը:
Հանրային հեռուստատեսությամբ ընթացող «Հայոց հարց» հաղորդաշարի քննարկման թեման «Մուսա լեռան 40 օրը» վեպն էր, վեպի հեղինակ, գրող Ֆրանց Վերֆելը:
Հաղորդմանը հրավիրված էին «Մուսալեռ» հայրենակցական միության անդամները և երիտասարդական թևի ներկայացուցիչները, որպես բանախոս հարվիրված էր նաև մուսալեռցի Ասատուր Փաշայանը:
Հնչած բազմաթիվ կարծիքներին կից, «Մուսալեռ» հայրենակցական միության անդամների և երիտասարդների կատարմամբ, եթերում հնչեց մուսալեռցիների համար այցեքարտ համարվող «Հալա հալա, հալա նինո» երգը, և ոգեկոչող մեր բարբառով հիշեցվեց. «գիդցի՛ք, Մնք գանք, մնք պըր ուգա՛նք»:
Ողջ հաղորդումը վկայությունն էր այն փաստի, որ Հայոց եղեռնը և մուսալեռցիների հերոսամարտը մինչ այժմ չեն մոռացվել և չեն մոռացվի:
Հաղորդման տեսաշարը ամբողջությամբ դիտել հետևյալ հղումով.
http://www.1tv.am/hy/30-04-13—Armenian-Cause
Թուրքերը դեմ են «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի ցուցադրությանը
Հեղինակ` Աբրահամ Բալաբանյան | Կատեգորիաներ` «Մուսա Լեռան 40 Օրը», Թերթեր, Ֆրանց Վերֆել | June 9th, 2012
Ամերիկյան ռեժիսոր Էդվին Ավանեսը ներկայացրել է փաստագրական ֆիլմի մի նախագիծ, որը պատմում է «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի նկարահանմանը խոչընդոտելու նպատակով Թուրքիայի կողմից իրականացված ճնշումների մասին` ԱՄՆ-ի նկատմամբ:
2006թ Սիլվեսթեր Ստալոնեն ցանկություն էր հայտնել էկրանավորել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Սակայն ASIMED հզոր թուրքական ասոցիացիայի ձեռնարկած քարոզարշավներից հետո Ստալոնեն ստիպված էր հրաժարվել նախաձեռնությունից: Նույն իրավիճակը ստեղծվեց նաև 2009թ՝ Մել Գիբսոնի հետ: Ֆրանսիայում Անրի Վերնոյը փորձել է անձամբ նկարահանել ֆիլմը, սակայն կրկին ապարդյուն:
Այս աննախադեպ, պատմական նշանակություն ունեցող նախագծի իրականացման համար ռեժիսոր Էդվին Ավանեսին հարկավոր է ամերիկահայ համայնքի ֆինանսական աջակցությունը, որպեսզի ավարտի իր նախագիծը: Նվիրատուների անունները կհրապարակվեն էկրանին: Դրամական միջոցները կհավաքի «Հայկական մշակութային հարստությունների ընկերներ» ոչ կոմերցիոն ասոցիացիայի կողմից:
Աղբյուր` tert.am:
Մարի Ռոզ Աբուսեֆյան – «Մուսա Լեռան 40 Օրը»
Հեղինակ` Աբրահամ Բալաբանյան | Կատեգորիաներ` «Մուսա Լեռան 40 Օրը», Թատրոն, Ֆրանց Վերֆել | May 16th, 2011
Մայիսի 16-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Մարի Ռոզ Աբւսեֆյանը հանդես եկավ մենաներկայացմամբ: Շուրջ երեք ժամ նա պատկերավոր ներկայացրեց Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 Օրը» վեպը:
Մարի Ռոզ Աբուսեֆյանին լսելու բախտ վիճակվեց նաև «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամներին: Ներկայացման ավարտից հետո մուսալեռցիները ծանոթացան հեղինակի հետ և իրենց տպավորությունները հայտնեցին: