Արխիվ | March 23rd, 2016

Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարների ցուցահանդես:

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ակիան պատկերասրահում բացվեց Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարների ցուցահանդեսը:

Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարները անուններ չունեն:Մարդիկ կարող են ցանկացած անուն առաջարկել դրանցից յուրաքանչյուրին՝ կախված այն զգացողություններից, որ լուսանկարները առաջացնում են իրենց մոտ:
Գաբրիել Փանոսյանի <<Moon in the dark>> (<< Լուսին մթության մեջ>>) խորագրով աբստրակտ լուսանկարների ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ մարտի քսաներեքին,Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ակիան պատկերասրահում:

ցուցահանդես

Բացման խոսքով հանդես եկավ Ամերիկյան համալսարանի տնօրեն Արմեն Տեր-Կյուրեղյանը: << Թեև Գաբրելի ու նրա տիկնոջ հետ ընկերներ ենք դեռևս Սան-ֆրանցիսկոյից, բայց այս լուսանկարների մասին իմացա միայն Հայաստանում: Գաբրիելն ու իր կինը երկար տարիներ Սան-Ֆրանցիսկոյում բնակվելուց հետո ամեն ինչ վաճառեցին ու եկան Հայաստան , որպեսզի այլևս չկարողանան վերադառնալ Ամերիկա: Ու եթե նրանք Հայաստան չգային, ապա Գաբրիելը չէր բացահայտի այս արվեստ>>,- իր խոսքում նշեց պարոն Տեր-Կյուրեղյանը:
Ցուցահանադեսին ներկա սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը նշեց, որ սփյուռքի նախարարությունը առաջիններից էր, ով բացահայտեց Գաբրիել Փանոսյանի այս արվեստը ու կազմակերպեց առաջին ցուցահանդեսը:

<< Լուսանկարիչը պետք է օժտված լինի պահը որսալու կարողությամբ, այդ պահը դառնում է ժամանակ, դառնում տևականությւն և ըստ իս՝ դա Գաբրիել Փանոսյանին հաջողվել է: Այս գործերը դժվար է լուսանակարներ անվանելը, այն բնության խորհրդի յուրօրինակ որս է ,յուրօրինակ հայտնություն >>,- իր խոսքում նշեց Պարոն Սրապիոնյանն , ապա ավելացրեց , որ առաջին անգամ, երբ տասավ Գաբրիել Փանոսյանի գործերը զարմացավ<< Արվեստի մեծ գործերը ծնվում են կամ հանկարծակի կամ պարզապես խոր տեսողության շնորհիվ , ինչն ունի Գաբրիել Փանոսյանը:ՈՒզում եմ շնորհավորենք նրան, որ կարողացել է լուսանկարչության պարզ թվացող արվեստում հայտնաբերել այսքան իմաստ>>:

ցուցահանդես

Իր խոսքում Գաբրիել Փանոսյանը իրեն ներկայացրեց որպես արվեստասեր, այլ ոչ թե արվեստագետ << Կամաց-կամաց սկսում եմ հավատալ,որ արվեստագետ եմ, բայց ես արվեստագետ չեմ, ես արվեստասեր եմ>>:Որպեսզի ապացուցի, որ արվեստագետ չէ, Պարոն Փանոսյանը մատնացույց արեց ներկա երիտասրադներից մի քանիսին, ովքեր զբաղվում են արվեստով:

ցուցահանդես

<<Այս ամենը սկսվեց շատ պատահական, բայց հետագայում ես զարգացրեցի ու կատարելագործեցի լուսանկարչության այս տեսակը:Ես հատուկ ոչ մի էֆֆեկտներ ու գույներ չեմ օգտագործել , այս գույները հայտնվել են իրենք իրենց, այս գույների ստեղծողը մայր բնությունն է>>,- նշեց Պարոն Փանոսյանը:
Վերջում Գաբրիել Փանոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա գտնվողներին, Ամերիկյան համալսարանի տնօրինությանը, ցուցահանդեսի կազմակերպիչներին ու սփյուռքի նախարարությանը:
ցուցահանդես

Ցուցահանդեսի ժամանակ ելույթ ունեցան ժողովրդական երգչուհի Արեգ Միքայելյանն ու կանադահայ ասմունքող Նարեկ Ղազարյանը:
Գաբրիել Փանոսյանի լուսանկարները վաճառվելու են և վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է Ամերիկյան համալսարնաում սովորող սիրիահայ ուսանողներին: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի տասնչորսը:

Թղթակից՝
Արփինե Թիլիքյան

Մեկնաբանություններ չկան