Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի ստեղծման, կատարած ախատանքների ու ապագա ծրագրերի մասին զրուցեցինք Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի հիմնադիր և խորհրդատու Գաբրիել Փանոսյանի հետ:
Երբ ՞ և ինչու ՞ որոշեցիք հիմնել Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևը:
Երբ ես 2005 թվականին Հայաստան եկա որպես մուսալեռցի որոշեցի անդամակցել Մուսալեռ Հայրենակցական Միությանը: Այնտեղ նկատեցի, որ երիտասարդների պակաս կա: Ես ողջ կյանքս երիտասարդների հետ եմ աշխատել ու այստեղ ՝ Հայաստանում էլ փորձեցի նրանց ներգրավվել միության աշխատանքների մեջ, բայց չստացվեց: Սկսեցի ուրիշ ծրագրերի մասին մտածել :Մի օր մեր մուսալեռցիներից Դերմիշյանների տանն էի , զրուցում էինք նրանց երտասարդ տղաների հետ ու հաստատ որոշեցի միավորել մուսալեռցի երիտասարդներին: Հենց նրանց տանն էլ սկսեցինք փնտրել մուսալեռցի երիտասարդների: Համագործակցեցի Սոնյա Թաշյանի հետ, ով նույնպես հետաքրքրված էր մուսալեռցիներով:Ու պատրվակ ընտրելով Սուրբ Սարգսի տոնը հրավիրեցինք մուսալեռցի երիտասարդներին մասնակցելու այդ տոնին: Մոտ քառասուն հոգի եկան ու ստեղծվեց միությունը: Հետագայում այս թիվը շատացավ ու յոթ տարվա ընթացքում մենք մոտավորապես երկու հարյուր հիսուն անդամ ունեցանք:
Որոնք ՞ էին միության ստեղծման նպատակները:
Իմ նպատակներից էր կապ ստեղծել Մուսալեռցի երիտասարդների մեջ: Թեև ավելի տարիքով մուսալեռցիները ճանաչում ու շփվում էին միմյանց հետ, բայց այդ կապը չկար երիտասարդների միջև: Շատ հաճախ բարեկամները նույնիսկ իրար չէին ճանաչում ու շփում չունեին: Ես ուզում էի, որ մուսալեռցի երիտասարդները իրար ճանաչեն ու ընկերանան անկախ իրենց քաղաքական դիրքրոշումներից, ճաշակից:Ուզում էի, որ նրանք մուսալեռցի մնան: Բացի այդ ցանկանում էի, որ ոչ միայն Հայաստանում ապրող մուսալեռցիների միջև կապ ստեղծվի , այլև ողջ աշխարհում սփռվածների: Բարեբախտաբար իմ նպատակը իրականացավ ու մենք կարողացանք կապ հաստատել ու միավորել ԱՄՆ-ի, Լիբանանի, Քուվեյթի, Ավստրալիայի մուսալեռցի երիտասարդներից շատերին: Նաև ցանկանում էի, որ մուսալեռցի երիտասարդների մեջ իրենց մուսալեռցիությունը արթնանա: Ու երբ երիտասարդները գալիս էին մեր հավաքներին ես նկատում էի դա:
Վերջերս նշեցիք Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևի յոթ ամյակը: Այս յոթ տարվա ընթացքում ինչ ՞ միջոցառումներ եք իրականացրել և ինչ ՞ ձեռքբերումներ եք ունեցել:
Այս յոթ տարիների ընթացքում բավական մեծ աշխատաք տարանք: Ըստ իս այդքան մուսալեռցի ներգրավվելը մեր շարքերը արդեն բավական մեծ աշխատանք է : Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ մուսալեռցին մի յուրահատուկ ու տարբերվող գեն ունի ու այդ գենը թաքնված է այնքան ժամանակ քանի դեռ մուսալեռցին չի հանդիպել մեկ այլ մուսալեռցու: Ես ականատես եղա դեպքերի, երբ երտասարդները եկան միության հավաքներին ու իրենց մեջ արթնացավ այդ գենը, իրենց մեջ արթնացավ մուսալեռցին:
Բացի այդ շատ միջոցառումներ ունեցանք: Մենք ամեն տարի տոնում ենք միության տարեդարձը, Զատիկը, գնում ենք արշավների, տարբեր հավաքներ ենք ունենում ու միջոցառումների մասնակցում: Երկու անգամ գնացինք Անճար:Արդեն երկու տարի ունենում ենք Ջմեռ պապ ձեռնարկը: Մեր Ձմեռ Պապն ու Ձյուն Անուշը այցելում են գյուղերի մանկապարտեզներ ու նվերներ բաժանում փոքրիկներին: Մեր երիտասարդները մասնակցում են Մուսալեռ հայրենակցական միության կազմակերպած Մուսալեռան հերոսամարտին նվիրված տոնակատարության աշխատանքներին: Բացի այդ մենք ամեն տարի Մուսալեռ հայրենակցական միության հետ ուխտագնացություն ենք ունենում դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: Անցած տարի մասնկացեցինք <<Երևանի կանանց միջազգային ասոցացիայի>> կազմակերպած ցուցահանդես վաճառքին ու ներկայացրինք Մուսալեռան ավանդական ուտեստները:
Մեզ օգնեցին մեր անդամների մայրերը ինչի համար շատ շնորհակալ ենք նրանց: Մասնակցեցինք նաև Դոլմայի փառատոնին ու <<Տարվա նորարարություն>> մրցանակը ստացանք: Մի շարք միջոցառումներ ունեցանք նվիրված Մուսալեռան հերոսամարտի հարյուր ամյակին: Նարեկացի արվեստի միությունում <<Հինը և նորը, անցյալը և ներկան և ապագան>> վերնագրով դասախոսություններ ունեցանք : Մուսալեռան հերոսամարտի հարյուրամյակի կենտրոնական մարմնի շնորհիվ մոտ երկու տարի մեր ակումբը ունեցանք: Այնտեղ Մուսալեռան բարբառ ու անգլերեն էինք դասավանդում: Ցավոք, ակումբը ներկայումս չի գործում, բայց հուսով ենք, որ այն շուտով կվերաբացվի:
Նշեցիք, որ միության երիտասարդների հետ Անճար եք գնացել: Կպատմեք ՞ դրա մասին:
Անճարում Մուսալեռան հերոսամարտի կենտրոնական մարմին ստեղծվեց : Մենք այդ մարմնի հետ սերտ կապեր ունենք: Այն Մուսալեռան հերոսամարտի ինսունհինգ ամյակին դեպի Մուսալեռ ուխտագնացություն կազմակերպեց: Մենք նույնպես մասնակցեցինք այդ ուխտագնացությանը ու մեր միությունից երեք երիտասարդ ու մի թղթակից տարանք մեզ հետ:Անճարի երիտասարդությունը մեծ խանդավառությամբ դիմավորեց ու ընդունեց մեզ: Մեր հաջորդ այցը Անճար տեղի ունեցավ անցած տարի: Մեր միությունից չորս երիտասարդների ուղարկեցինք: Նրանք շատ հետաքրքիր օրեր ունեցան այնտեղ, նույնիսկ իրենց հեռավոր ազգականներին գտան, մասնակցեցին հերոսամարտի հարյուր ամյակի միջոցառումներին: Այնքան լավ ժամանակ էին անցկացրել , որ չէին ուզում վերադառնալ:
Ապագա ինչ ՞ ծրագրեր ու պլաններ ունեք:
Երիտասարդների մեջ սերնդափոխություն տեղի ունեցավ: Վերջին երկու տարվա մեջ դժվարություներ ունեցանք կապված միության վարչական մարմնի հետ: Մեր վարչական անդամենրից շատերը թողեցին իրենց աշխատանքը ինչ-ինչ պատճառներով: Սակայն այս տարվա սկզբին նոր վարչական ընտրեցինք,որոնքէլ ընտրեցին իրենց դիվանը: Հետաքրքրականն այն է, որ վարչության չորս անդամները բանակից նոր զորացրված տղաներ են :Հիմա մի քանի նոր ծրագրեր ենք մշակում: Ուզում ենք կարգի բերել ու թարմացնել միության անդամների անվանացանկը: Նաև որոշել ենք բեմադրել Մուսալեռան ավանդական հարսանիքը, բացի այդ որոշել ենք նոր ձեռնարկ իրականացնել, որը կկոչվի << Նոր հարյուրամյակի շեմին>>: Հիմա աշխատանքներ են տարվում մեր վեբ կայքի վրա, ուզում ենք այն թարմացնել :
Վերջում Ձեր կոչը մուսալեռցի երիտասարներին:
Ես կոչ եմ անում, որ մուսալեռցի երիտասարդները համախմբվեն :Ցանկանում եմ, որ մուսալեռցի երիտասարդները իրենց պապերից ժառանգած մուսալեռցու ըմբոստ ոգին պահպանեն : Ցանկանում եմ ,որ նրանք մեր արմատներին ու մեր պատմությանը կառչած մնան ու ապագային նայեն լավատեսորեն :
Արփինե Թիլիքյան