Արխիվ | February, 2016

Մեր գործունեությունն ու ապագա ծրագրերը


Արփինե Թիլիքյան


Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի ստեղծման, կատարած ախատանքների ու ապագա ծրագրերի մասին զրուցեցինք Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի հիմնադիր և խորհրդատու Գաբրիել Փանոսյանի հետ:

Երբ ՞ և ինչու ՞ որոշեցիք հիմնել Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևը:

Երբ ես 2005 թվականին  Հայաստան եկա որպես մուսալեռցի որոշեցի անդամակցել Մուսալեռ Հայրենակցական Միությանը: Այնտեղ նկատեցի, որ երիտասարդների պակաս կա: Ես ողջ կյանքս երիտասարդների հետ եմ աշխատել ու այստեղ ՝   Հայաստանում էլ փորձեցի նրանց ներգրավվել միության աշխատանքների մեջ, բայց չստացվեց: Սկսեցի ուրիշ ծրագրերի մասին մտածել :Մի օր մեր մուսալեռցիներից Դերմիշյանների տանն էի , զրուցում էինք նրանց երտասարդ տղաների հետ ու հաստատ որոշեցի միավորել մուսալեռցի երիտասարդներին: Հենց նրանց տանն էլ սկսեցինք փնտրել մուսալեռցի երիտասարդների: Համագործակցեցի  Սոնյա Թաշյանի հետ, ով նույնպես հետաքրքրված էր մուսալեռցիներով:Ու   պատրվակ ընտրելով Սուրբ Սարգսի տոնը հրավիրեցինք մուսալեռցի երիտասարդներին  մասնակցելու այդ տոնին: Մոտ քառասուն հոգի եկան ու ստեղծվեց միությունը: Հետագայում այս թիվը շատացավ ու յոթ տարվա ընթացքում  մենք մոտավորապես երկու հարյուր հիսուն անդամ ունեցանք:

Որոնք ՞ էին միության  ստեղծման նպատակները:

Իմ նպատակներից էր կապ ստեղծել Մուսալեռցի երիտասարդների մեջ: Թեև ավելի տարիքով մուսալեռցիները ճանաչում ու շփվում էին միմյանց հետ, բայց այդ կապը չկար երիտասարդների միջև: Շատ հաճախ բարեկամները նույնիսկ իրար չէին ճանաչում ու շփում չունեին: Ես ուզում էի, որ մուսալեռցի երիտասարդները  իրար ճանաչեն ու ընկերանան անկախ իրենց քաղաքական դիրքրոշումներից, ճաշակից:Ուզում էի, որ նրանք մուսալեռցի մնան:  Բացի այդ ցանկանում էի, որ ոչ միայն Հայաստանում ապրող մուսալեռցիների միջև կապ ստեղծվի , այլև ողջ աշխարհում սփռվածների: Բարեբախտաբար իմ նպատակը իրականացավ ու մենք կարողացանք կապ հաստատել ու միավորել ԱՄՆ-ի, Լիբանանի, Քուվեյթի, Ավստրալիայի մուսալեռցի երիտասարդներից շատերին: Նաև ցանկանում էի, որ մուսալեռցի երիտասարդների մեջ իրենց մուսալեռցիությունը արթնանա: Ու երբ երիտասարդները գալիս էին մեր հավաքներին ես նկատում էի դա:

Վերջերս նշեցիք Մուսալեռ հայրենակցական  միության երիտասարդական թևի յոթ ամյակը: Այս յոթ տարվա ընթացքում ինչ ՞ միջոցառումներ եք իրականացրել և ինչ ՞ ձեռքբերումներ եք ունեցել:

Այս  յոթ տարիների ընթացքում բավական մեծ աշխատաք տարանք: Ըստ իս  այդքան մուսալեռցի ներգրավվելը մեր շարքերը  արդեն բավական  մեծ աշխատանք է : Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ մուսալեռցին մի յուրահատուկ ու տարբերվող գեն ունի ու այդ գենը թաքնված է այնքան ժամանակ քանի դեռ մուսալեռցին  չի հանդիպել մեկ այլ մուսալեռցու: Ես ականատես եղա դեպքերի, երբ երտասարդները եկան միության հավաքներին ու իրենց մեջ արթնացավ այդ գենը, իրենց մեջ արթնացավ մուսալեռցին:

Բացի այդ  շատ միջոցառումներ ունեցանք: Մենք ամեն տարի տոնում ենք միության տարեդարձը, Զատիկը, գնում ենք արշավների, տարբեր հավաքներ ենք ունենում ու միջոցառումների մասնակցում: Երկու անգամ գնացինք Անճար:Արդեն երկու տարի ունենում ենք Ջմեռ պապ ձեռնարկը: Մեր  Ձմեռ Պապն ու Ձյուն Անուշը այցելում են գյուղերի մանկապարտեզներ ու նվերներ բաժանում փոքրիկներին: Մեր երիտասարդները մասնակցում են Մուսալեռ հայրենակցական միության կազմակերպած  Մուսալեռան հերոսամարտին նվիրված տոնակատարության աշխատանքներին: Բացի այդ մենք ամեն տարի Մուսալեռ հայրենակցական միության հետ  ուխտագնացություն ենք ունենում դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: Անցած տարի մասնկացեցինք <<Երևանի կանանց միջազգային ասոցացիայի>> կազմակերպած ցուցահանդես վաճառքին ու ներկայացրինք Մուսալեռան ավանդական ուտեստները:

Մեզ օգնեցին մեր անդամների մայրերը ինչի համար շատ շնորհակալ ենք նրանց: Մասնակցեցինք նաև Դոլմայի փառատոնին ու <<Տարվա նորարարություն>> մրցանակը ստացանք: Մի շարք միջոցառումներ ունեցանք նվիրված Մուսալեռան հերոսամարտի հարյուր ամյակին:  Նարեկացի արվեստի միությունում  <<Հինը և նորը, անցյալը և ներկան և ապագան>> վերնագրով դասախոսություններ ունեցանք : Մուսալեռան հերոսամարտի հարյուրամյակի կենտրոնական մարմնի շնորհիվ մոտ երկու տարի մեր ակումբը ունեցանք: Այնտեղ Մուսալեռան բարբառ ու անգլերեն էինք դասավանդում: Ցավոք, ակումբը ներկայումս չի գործում, բայց հուսով ենք, որ այն շուտով կվերաբացվի:

Նշեցիք, որ միության երիտասարդների հետ Անճար եք գնացել: Կպատմեք ՞ դրա մասին:

Անճարում Մուսալեռան հերոսամարտի կենտրոնական մարմին ստեղծվեց : Մենք այդ մարմնի հետ սերտ կապեր ունենք: Այն Մուսալեռան հերոսամարտի ինսունհինգ ամյակին դեպի Մուսալեռ ուխտագնացություն կազմակերպեց: Մենք նույնպես մասնակցեցինք այդ ուխտագնացությանը ու մեր միությունից երեք երիտասարդ ու մի թղթակից տարանք մեզ հետ:Անճարի երիտասարդությունը մեծ խանդավառությամբ դիմավորեց ու ընդունեց մեզ: Մեր հաջորդ  այցը Անճար տեղի ունեցավ անցած տարի: Մեր  միությունից չորս երիտասարդների ուղարկեցինք: Նրանք շատ հետաքրքիր օրեր ունեցան այնտեղ, նույնիսկ իրենց հեռավոր ազգականներին գտան, մասնակցեցին հերոսամարտի հարյուր ամյակի միջոցառումներին: Այնքան լավ ժամանակ էին անցկացրել , որ չէին ուզում վերադառնալ:

Ապագա ինչ ՞ ծրագրեր ու պլաններ ունեք:

Երիտասարդների մեջ սերնդափոխություն տեղի ունեցավ: Վերջին երկու տարվա մեջ դժվարություներ ունեցանք կապված միության վարչական մարմնի հետ: Մեր վարչական անդամենրից շատերը թողեցին իրենց աշխատանքը ինչ-ինչ պատճառներով: Սակայն այս տարվա սկզբին  նոր վարչական ընտրեցինք,որոնքէլ ընտրեցին իրենց դիվանը: Հետաքրքրականն այն է, որ վարչության չորս անդամները բանակից նոր զորացրված տղաներ են :Հիմա մի քանի նոր ծրագրեր ենք մշակում: Ուզում ենք կարգի բերել ու թարմացնել միության անդամների անվանացանկը: Նաև որոշել ենք բեմադրել Մուսալեռան ավանդական հարսանիքը, բացի այդ որոշել ենք նոր ձեռնարկ իրականացնել, որը կկոչվի << Նոր հարյուրամյակի շեմին>>: Հիմա աշխատանքներ են տարվում մեր վեբ կայքի վրա, ուզում ենք այն թարմացնել :

Վերջում Ձեր կոչը մուսալեռցի երիտասարներին:

Ես կոչ եմ անում, որ մուսալեռցի երիտասարդները համախմբվեն :Ցանկանում եմ, որ մուսալեռցի երիտասարդները իրենց պապերից ժառանգած մուսալեռցու ըմբոստ ոգին պահպանեն : Ցանկանում եմ ,որ նրանք  մեր արմատներին ու  մեր պատմությանը կառչած  մնան  ու ապագային նայեն  լավատեսորեն :

Արփինե Թիլիքյան

Մեկնաբանություններ չկան

Գաբրիել Դարիոս

Vice Amiral Pierre Gabriel Darrieus

Փետրվարի 21-ին նշվում է ֆրանսիացի ծովակալ Գաբրիել Դարիոսի ծննդյան 157-րդ ամյակը: Ծուրաքանչյուր Մուսալեռցու պարտքն է ճանաչել նրան, ում շնորհիվ մեր պապերը կարողացան փրկվել Թուրքական զորքերից: Դարիոսը այն նավի հրամանատարն էր, որը օգնություն ցուցաբերեց մուսալեռցիներին և տեղափոխեց Եգիպտոս: Այդ պատճառով էլ ստորև ներկայացնում ենք Գաբրիել Դարոսի համառոտ կենսագրությունն ու գործունեությունը:

Պիեռ, Ժոզեֆ, Գաբրիել Դարիոսը ծնվել է 1859 թվականի փոտրվարի 21-ին Թուլուզում: 1876 թ-ին նա ընդունվում է ռազմածովային ակադեմիա,իսկ 1978ին << լա Ֆլոր>> նավի վրա գտնվող կիրառական նշանակություն ունեցող ուսումնարան:ՈՒսումնարանն ավարտելուց հետո նա երկու տարի ծառայում է Հեռավոր Արևելքում << Թեմիս>> հեծանավի վրա: Հետագայում նա նշանակում է ստանում Գլխավոր շտաբի Ստորջրյա պաշտպանության վարչությունում, որտեղ նա աշխատում է << Գյուստավ Զեդե>> սուզանավի զարգացման նախագծի վրա:Ապա նա ծառայության է անցնում Բրենյուս նավի վրա որպես համհարզ:1898 թվականին նա նշանակվում է երկրորդ կարգի կապիտան : Նա աշխատանքի է անցնում ռազմածովային նախարար Էդուարդ Լոկրոյի ռազմական կաբինետում:

1885-ին նշանակվելով նավապետ –լեյտենանտ նա ծառայում է Թուլոնի << ստորջրյա պաշտպանությունում >> որպես Դերուլեդ ականակիր նավի հրամանատար:1890-ին նա նշանակվում է ժամանակակից սուզանավերի նախատիպը հանդիսացող << Գիմնոտ>> նավի հրամանատար: 1891-ին նա Ալժիրում հիմնադրում է սկսնակ լոցմեննների դպրոցը և իր ծառայությունն է շարունակում Ռեկեն առափնյա զրահակիր պահականավի վրա: Սակայն մեկ տարի անց նա կրկին վերադառնում է ռազմածովային նավատորմ: 1899-ին նա նշանակվում է << Դյու Շայլա>>, իսկ 1901-ին << Ալժեզիռաս>> նավերի հրամանատարը: 1906-ին ստանալով առաջին կարգի կապիտանի կոճում Դարիոսը ծովային պատերազմի մարտավարություն ու ռազմավարություն է դասավանդում Ծովային նավատորմի բարձրագույն դպրոցում:1909_ին նա ստանձնում է << Ռեպյուբլիկ>> զրահակիր նավի հրամանատարությունը:1912 թվականին նա ստանում է կոնտր-ծովակալի կոչում: 1915թ.-ի փետրվարին մասնակցում է Սիրիայի ափերի շրջափակմանը, թույլ չտալու համար, որ թուրքական զորքերը ծովից մատակարարում ստանան:

1915 թվկանի սեպտեմբերին նրա հրամանատարությամբ տեղի է ունենում ծովին դեմ առած հայ փախստականների տարհանումը, որպեսզի նրանք փրկվեն թուրք զինվորների հետապնդումից:1916-ին նա ստանում է փոխծովակալի կոչում, և որպես ռազմածովային բանակի գլխավոր հրամանատար մասնակցում Աթենքի , ապա Դարդանելի նեղուցի շրջափակումներին:1921 թվականին նա դադարեցնում է օպերատիվ ծառայությունները: Նա մահանում է Թուլոն քաղաքում 1931 թ.-ի սեպտմբերի 21-ին: Գաբրել Դարիոսը հրատարակել է << Ծովային պատերազմ >> տեղեկատու գիրքը:

Մեկնաբանություններ չկան

Նորընտիր վարչության 1-ին ժողով

Վարչություն

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի հունվարի 31-ին ընտրված վարչության անդրանիկ ժողովը: Ընտրվեց վարչության դիվանը հետևյալ կազմով `

Ատենապետ` Գոհար Ջամբազյան,
Քարտուղար` Արփինե Թիլիքյան,
Գանձապապահ` Անդրանիկ Ալաջաջյան,
Խորհրդականներ՝ Հարություն Դերմիշյան, Միհրե Դավթյան, Արմինե Խանդուզյան, Հովսեփ Քեսաբյան,
Վեբ-Կայքի պատասխանատու` Անդրանիկ Ալաջաջյան,
Կայքի թղթակից` Արփինե Թիլիքյան,
Խորհրդատու` Գաբրիել Փանոսյան:

Ժողովի ընթացքում քննարկվեցին անցած տարվա կատարված աշխատանքները, որոշվեց կազմել կատարվելիք աշխատանքների ծրագիրը: Հետագայում կներկայացվի կատարվելիք աշխատանքների ամփոփ ծրագիրը:

Մեկնաբանություններ չկան