Արխիվ | February, 2014

Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը

Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը

Փետրվարի 16-ին մեծ խանդավառությամբ նշվեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի 5-րդ տարեդարձը: Նույն օրը տեղի ունեցավ նաև երիտասարդական թևի նորաստեղծ ակումբի պաշտոնական բացումը:

Միջոցառմանը ներկա էին «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամները, երիտասարդական թևի անդամները, «Կարին» ազգագրական պարային համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, Գուսան Հայկազունը և ուղղակի մուսալեռցի հայրենակիցներ:

Ակումբի պաշտոնական բացումը կատարվեց ժապավենի կտրմամբ: Ժապավենը կտրեցին «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը և երիտասարդական թևի նախկին և ներկա ատենապետները՝ Աբրահամ Բալաբանյանը, Արթուր Հաբեշյանը և Հակոբ Աշկարյանը:

Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումըՄեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը

Ներկաներին շնորհավորեց և ողջույնի խոսք ասաց Աբրահամ Բալաբանյանը: Հայտարարվեց ակումբի վարձակալման, վերանորոգման և կահավորման ծախսերը, ինչպես նաև ակումբի հովանավորների անունները: Երիտասարդական թևի հինգ տարիների գործունեությունը համառոտ ներկայացնելուց հետո նա խոսքը փոխանցեց Տեր Մովսես Քահանա Ղազարյանին: Տեր Հայրը շնորհավորեց և խորհուրդներ տվեց երիտասարդներին, ապա իր աղոթքով օրհնեց միությունը և նորաստեղծ ակումբը:
Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումըՄեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը
Իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքը ասացին նաև Գաբրիել Փանոսյանը, Գուսան Հայկազունը, Գագիկ Գինոսյանը և Պերճ Ղազարյանը:
Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումըՄեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը
Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումըՄեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը
Միջոցառման ողջ ընթացքում տիրում էր տոնական տրամադրություն:

Երիտասարդ մուսալեռցիները Գագիկ Գինոսյանի հետ պարեցին ազգային հայկական պարեր, իսկ Գուսան Հայկազունի հետ երգեցին «Այնջար 70» երգը, որի հեղինակը Գուսան Հայկազունն է:

Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումըՄեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ վիճակահանություն, որտեղ խաղարկվեց Արարատ լեռան մեծ և գեղեցիկ լուսանկար, որի հեղինակը Գաբրիել Փանոսյանն է:
Օրվա ավարտին ներկաները վայելեցին տոնական տորթը:

Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումըՄեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը
բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը

Մեր 5-րդ տարեդարձը և ակումբի պաշտոնական բացումը

Հինգ տարի առաջ՝ Սբ. Սարգիսի օրը, տեղի ունեցավ «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի առաջին հավաքը, որի արդյունքում ստեղծվեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թև: Այժմ երիտասարդական թևը դառնում է հինգ տարեկան` ետևում թողնելով բուռն իրադարձություններով ու զգացմունքներով լեցուն հինգ տարիներ:

Երիտասարդական թևի 5-րդ տարեդարձը մեծ խանդավառությամբ կնշվի փետրվարի 16-ին` Սբ. Սարգիսի տոնի հաջորդ օրը:
Նույն օրը տեղի կունենա նաև «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի նորաստեղծ ակումբի պաշտոնական բացումը:

Հրավիրված են «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի բոլոր անդամները, և առհասարակ, բոլոր մուսալեռցիները:

Միջոցառման սկիզբը՝ 15:00:

Ակումբի հասցեն է՝ Խանջյան 19ա, 5-րդ հարկ (վերնիսաժի հարևանությամբ):

Մեկնաբանություններ չկան