Արխիվ | January 8th, 2014

Մենք ունենք նոր ակումբ

Նոր ակումբ

Արդեն շուրջ մեկ ամիս է «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը ունի նոր ակումբ: Ակումբում երիտասարդական թևի անդամները կատարեցին վերանորոգման աշխատանքներ:
Ակումբի վարձակալման, վերանորոգման և կահավորման ծախսերը կատարվել են հովանավորների նվիրաբերած գումարների միջոցով: Նոր ակումբի համար նվիրաբերված ընդհանուր 3650$-ից մինչ այժմ ծախսվել է 1805$:

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր հովանավորներին:

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմին (Այնջար) – 2000$
Պետիկ Պիտանյան (Քուվեյթ) – 500$
Ժիրայր Սնապյան (Քուվեյթ) – 500$
Վահան Զանոյան (ԱՄՆ) – 300$
Մարի Փամբուկյան (Այնջար) – 100$
Հերագ Հերգելյան (Կանադա) – 250$

Ակումբի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվար ամսին:

Նոր ակումբՆոր ակումբ
բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան