Ֆրանց Վերֆել. Մարդ, ով աշխարհին թույլ չտվեց մոռանալ մուսալեռցիների հերոսամարտը և Հայոց ցեղասպանությունը:
Հանրային հեռուստատեսությամբ ընթացող «Հայոց հարց» հաղորդաշարի քննարկման թեման «Մուսա լեռան 40 օրը» վեպն էր, վեպի հեղինակ, գրող Ֆրանց Վերֆելը:
Հաղորդմանը հրավիրված էին «Մուսալեռ» հայրենակցական միության անդամները և երիտասարդական թևի ներկայացուցիչները, որպես բանախոս հարվիրված էր նաև մուսալեռցի Ասատուր Փաշայանը:
Հնչած բազմաթիվ կարծիքներին կից, «Մուսալեռ» հայրենակցական միության անդամների և երիտասարդների կատարմամբ, եթերում հնչեց մուսալեռցիների համար այցեքարտ համարվող «Հալա հալա, հալա նինո» երգը, և ոգեկոչող մեր բարբառով հիշեցվեց. «գիդցի՛ք, Մնք գանք, մնք պըր ուգա՛նք»:
Ողջ հաղորդումը վկայությունն էր այն փաստի, որ Հայոց եղեռնը և մուսալեռցիների հերոսամարտը մինչ այժմ չեն մոռացվել և չեն մոռացվի:
Հաղորդման տեսաշարը ամբողջությամբ դիտել հետևյալ հղումով.
http://www.1tv.am/hy/30-04-13—Armenian-Cause
#1 by Հրաչյա on January 10th, 2014
Սիրելի Աբրահամ, դու քո ընկերների հետ միասին կատարում եք կարևոր ու ազգանվեր գործ, որի համար շնորհակալություն : Ես ուրախ, երջանիկ եմ զգում, որ մեր այժմյան երիտասարդության մեջ կան քո նման մարդիկ :