Արխիվ | April 30th, 2013

Մուսալեռցիները «Հայոց հարց»-ում

Ֆրանց Վերֆել. Մարդ, ով աշխարհին թույլ չտվեց մոռանալ մուսալեռցիների հերոսամարտը և Հայոց ցեղասպանությունը:

Հանրային հեռուստատեսությամբ ընթացող «Հայոց հարց» հաղորդաշարի  քննարկման թեման  «Մուսա լեռան 40 օրը» վեպն էր, վեպի հեղինակ, գրող Ֆրանց Վերֆելը:

Հաղորդմանը հրավիրված էին «Մուսալեռ» հայրենակցական  միության անդամները և  երիտասարդական թևի ներկայացուցիչները, որպես բանախոս  հարվիրված էր նաև մուսալեռցի Ասատուր Փաշայանը:

Հնչած բազմաթիվ կարծիքներին կից,  «Մուսալեռ» հայրենակցական միության անդամների և երիտասարդների կատարմամբ, եթերում հնչեց մուսալեռցիների համար այցեքարտ համարվող «Հալա հալա, հալա նինո» երգը, և ոգեկոչող մեր բարբառով հիշեցվեց. «գիդցի՛ք, Մնք գանք, մնք պըր  ուգա՛նք»:

Ողջ հաղորդումը վկայությունն էր այն փաստի, որ Հայոց եղեռնը և մուսալեռցիների հերոսամարտը մինչ այժմ չեն մոռացվել և չեն մոռացվի:

Հաղորդման տեսաշարը ամբողջությամբ դիտել հետևյալ հղումով.
http://www.1tv.am/hy/30-04-13—Armenian-Cause
Մուսալեռցիները «Հայոց հարց»-ում

1 Մեկնաբանություն