Մեր 4-րդ տարեդարձը


4th Birthday

Փետրվարի 10-ին` Բուն Բարեկենդանի օրը, «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը «Նարեկացի» արվեստի միությունում նշեց իր չորրորդ տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին 60-ից ավել երիտասարդ մուսալեռցիներ և հյուրեր:

Տոնական երեկոն մեկնարկեց երիտասարդական թևի հիմնադիր և նախկին խորհրդական Գաբրիել Փանոսյանի կողմից: Նա շնորհավորեց երիտասարդական թևին տարեդարձի կապակցությամբ և հիշեցրեց, որ չորս տարի առաջ երիտասարդ մուսալեռցիների առաջին հավաքը տեղի ունեցավ հենց «Նարեկացի» արվեստի միությունում: Նշելով «Նարեկացիի» դերն ու նշանակությունը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի զարգացման և գործունեություն ծավալելու հարցերում` Գաբրիել Փանոսյանը խորին շնորհակալություն հայտնեց «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանին:

Երեկոյին ներկա էր նաև Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության հոգևոր պատասխանատու Եղիշե Վարդապետ Ավետիսյանը: Նա օրհնեց երիտասարդներին, հայրենակցական միությունը, «Նարեկացի» արվեստի միությունը, հետո ներկայացրեց Բարեկենդանի տոնի խորհուրդը:

4th Birthday

Նարեկ Հարությունյանը նույնպես շնորհավորեց մուսալեռցիներին և խորհրդանշական հուշանվեր նվիրեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևին:
- Շատ կարևոր է միասնական լինելը: Մարդը մարդով է ամբողջանում` իրար թիկունք կանգնելով: Ուրախ եմ որ մեզ հետ եք, 4 չէ… թող որ 4000 տարի շարուանկվի մեր հոգևոր կապը,- իր խոսքում ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանը:

Երիտասարդական թևի անունից իր շնորհակալական խոսքը ասաց նախկին վարչական Արամ Շարբաթյանը:

Երիտասարդ մուսալեռցիների հետ էր նաև «Կարին» ազգագարական երգի-պարի համույթը` Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, ով երիտասարդներին սովորեցրեց ազգային պարերից մի քանիսը:
Ելույթ ունեցավ նաև սիրիահայ երաժիշտ Սագո Ադամյանը:

4th Birthday4th Birthday
բոլոր նկարները…

  1. Մեկնաբանություններ չկան
(չի հրապարակվում)
:good: 
:bye: 
:negative: 
:scratch: 
:wacko: 
:yahoo: 
B-) 
:heart: 
:rose: 
:-) 
:whistle: 
:yes: 
:cry: 
:mail: 
:-( 
:unsure: 
;-)