Արխիվ | September 23rd, 2012

Մուսալեռան հաղթական հերոսամարտի 97-ամյակը

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՄՈՒՍԱԼԵՌՑԻ:

Լրացավ Մուսալեռան հաղթական հերոսամարտի 97-ամյակը: Իրադարձություն, որը մեծ տոն է ոչ միայն մուսալեռցիների, այլև ողջ հայության համար: Դեռ շաբաթ օրվանից` սեպտեմբերի 22-ին, մարդկանց մեծ հոսք էր սկսվել դեպի Մուսալեռան հուշահամալիր: Ամենուր տիրում էր ջերմ և տոնական տրամադրություն. երիտասարդները ճամբարներ էին հիմնում Հայրենակցական միության անդամները կատարում էին նախապատրաստական աշխատանքներ:

Երեկոյան արդեն հուշարձանի շրջակայքը շատ մարդաշատ էր: Դեռ հեռվից լսվում էին Մուսալեռան թմբուկի ու զուռնայի ոգեշնչող հնչյունները:

Ողջ գիշեր երիտասարդական թևի ճամբարում տիրեց ուրախ և տոնական մթնոլորտ: Առավոտյան մուսալեռցի երիտասարդների օգնությամբ ավարտին հասցվեց հարիսայի պատրաստումը:

Կիրակի` սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ին հուշարձանի բեմահարթակից հանդիսավոր կերպով Մուսալեռան հաղթական հերոսամարտի 97-ամյակին նվիրված տոնախմբությունը հայտարարվեց բացված: Միջոցառման բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամ Եսայի Չախչախյանը: Ելույթներին հաջորդում էին ազգային երգերն ու պարերը. ներկայացան մի շարք ազգագրական պարային խմբեր և երգիչներ:

Թմբուկ-զուռնայի և ժողովրդի ուղեկցությամբ պատվավոր հյուրերը եկան հարիսայատուն: Բարձրաստիճան հոգևորականները օրհնեցին հարիսան, որից հետո երիտասարդ մուսալեռցիները հարիսայատանը համապատասխան տարաների մեջ տեղափոխեցին հարիսան, որը բաժանվելու էր ներկաներին:

Երիտսարդները հերոսամարտի 18 նահատակների և 4000-ից ավել փրկվածների հիշատակի մատաղ հարիսան բաժանեցին ժողովրդին:

բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան