Արխիվ | September 13th, 2012

Մոտենում է Մուսալեռան հաղթական հերոսամարտի 97-ամյակը

Սեպտեմբերի 22-23-ին կկայանա Մուսալեռան հաղթական հերոսամարտի 97-ամյակին նվիրված տոնախմբությունը: Միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 22-ին՝ շաբաթ երեկոյան՝ ժամը 19:00-ին: Երեկոն կուղեկցվի Մուսալեռան ավանդական երգ ու պարով և Մուսալեռան հուշարձանի մոտ ավանդական դարձած մեծ խարույկով: Ակտիվ մթնոլորտը չի դադարի ամբողջ գիշեր. «Մուսալեռ» հայրենակցական միությունը կսկսի հարիսայի եփման հանդիսավոր արարողությունը: «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը կկազմակերպի վրանային ճամբար:

Կիրակնօրյա առավոտը կսկսվի ժամը 10:00-ին Մուսալեռան հուշարձանի բեմահարթակից հանդիսավոր արարողությամբ: Պաշտոնական մասին կհաջորդի հարիսայի օրհնման արարողությունը, որից հետո մատաղը կբաժանվի ներկաներին:

Տոնակատարության ողջ ընթացքում Մուսալեռան հուշարձանի տարածքում տեղադրված կլինի հանգանակության արկղ, որը հնարավորություն կտա յուրաքանչյուրին իր ներդրումը ունենալ մեր պապերի հիշատակը վառ պահելու սուրբ գործում:

1 Մեկնաբանություն