Արխիվ | July, 2012

Ընդհանուր հավաք Բյուրականում: Վարդավառ

Հուլիսի 15-ին՝ Վարդավառի օրը, «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները ճանապարհ ընկան դեպի Բյուրական՝ նշելու հայերի ամենաուրախ տոներից մեկը: Բացի տոնից, երիտասարդները հավաքվել էին նաև մեկ այլ առիթով. վարչությունը որոշել էր կազմակերպել ընդհանուր հավաք, որի նպատակն էր միության անդամներին ներգրավել տարբեր ոլորտների գործունեությունների մեջ:

Մինչ հավաքը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները այցելեցին Բյուրականի եկեղեցի և աստղադիտարան: Ինչպես միշտ, Վարդավառի առիթով, մի լավ անձրև եկավ, և մուսալեռցիները, վերջապես, շտապեցին դեպի Հովսեփ Սեֆերյանի ամառանոց:

Հավաքի ժամանակ կազմվեցին սպորտի, մշակույթի, PR և արխիվային հանձնախմբեր, որոնք պետք է ակտիվ պահեն միության գործունեությունը, զբաղվեն հասարակական կապերով և ապահովեն միության արխիվային գործընթացը: Արդյունավետ հավաքից հետո ակտիվ երիտասարդները բուռն կերպով նշեցին Վարդավառը, ինչպես նաև անցկացվեցին տարբեր ժամանցային խաղեր: Թաց աշխուժությունից հետո բոլորը հավաքվեցին սեղանի շուրջ: Ավանդական խորովածը հագեցրեց բոլորի քաղցը, և երեկոյան մուսալեռցիները կուշտ-կուշտ վերադարձան Երևան:

Մեկնաբանություններ չկան