Սան Ֆրանցիսկոյում գործող դերասանուհին Երևանում կներկայացնի «Մուսա Լեռան 40 Օրը» մենաներկայացումը


Mari Rose Abusefyan

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մայիսի 16-ին հանրածանոթ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո) կներկայանա Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 Օրը» մենաներկայացումով:

Թատերագրության հեղինակը և բեմադրիչը նույն ինքը Մարի Ռոզ Աբուսեֆյանն է: Նա առաջին դերասանուհին է, ով հայ բեմ է բարձրացրել մեկ դերասանի կատարումը: Մարին միաժամանակ հեղինակ-մեկնաբան է, բեմադրիչ, ինքն է ընտրում երաժշտական ձևավորումը և այն ինքնատիպ կատարում:
Սան Ֆրանցիսկոյում մեծ հաջողություն է ունեցել ներկայացման առաջնախաղը: Այս ներկայացումով դերասանուհին հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում` Լոնդոն, Թորոնթո, Մոնթրեալ, Աթենք, Կիպրոս, Բեյրութ:

Մարի Ռոզ Աբուսեֆյանը անցյալ տարի Երևանում հանդես է եկել 1915թ. Թուրքիայում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված «Գրիգոր Զրհրապ» մենաներկայացումով:

Ըստ news.am

  1. Մեկնաբանություններ չկան
(չի հրապարակվում)
:good: 
:bye: 
:negative: 
:scratch: 
:wacko: 
:yahoo: 
B-) 
:heart: 
:rose: 
:-) 
:whistle: 
:yes: 
:cry: 
:mail: 
:-( 
:unsure: 
;-)