Մուսա Լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված տոնախմբություն


Musaler 95

95 տարի է անցել Մուսալեռան հաղթական հերոսամարտից: Մեծ շուքով ու խանդավառությամբ այս մեծ հաղթանակը արդեն նշվել է Այնջարում, Մուսալեռում, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Եվրոպայի շատ քաղաքներում: Հերոսամարտի 95-ամյակին նվիրված հնգօրյա միջոցառումներից հետո տոնախմբությունը սկսվեց նաև Հայաստանում:
Դեռ շաբաթ երեկոյան արդեն մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել Մուսալեռան հուշարձանի շուրջ: Մինչ հարիսատանը 95 կաթսաներում եփվում էր հարիսան, խարույկի շուրջ չէին լռում Մուսալեռան թմբուկն ու զուռնան, մինչև ուշ գիշեր պար էին բռնել մուսալեռցիները և ուղղակի հուշարձան այցելուները:

Շատերը վրաններում ուրախությունը շարունակեցին մինչ առավոտ:

Harisan epvum eMusaleran tmbuknery
Shabat erekoyanVranner Musalerum

Կիրակի առավոտյան ժամը 9-ին Մուսալեռան հուշարձանի մոտ տեղի ունեցավ Սուրբ Պատարագ և հոգեհանգստի արարողություն: Ժամը 11-ին սկսվեց տոնակատարության պաշտոնական մասը: Մուսալեռան հուշարձանից 95 ամյակին նվիրված տոնախմբության հանդիսավոր բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Այնուհետև ելույթ ունեցան «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վագֆից ժամանած Պրն. Հերգելյանը և այլ պաշտոնական անձիք:

Handisavor masPashtonakan hyurer

Այս ողջ ընթացքում հարիսատանը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները տուփերի մեջ էին բաշխում արդեն պատրաստ հարիսան, իսկ հուշարձանի դիմաց հնչում էին Մուսալեռան երգերը, պարային համարներ էին կատարում տարբեր խմբեր` ելույթ ունեցան «Կարին» և «Վերադարձ» ազգագրական պարային համույթները:

Պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները թմբուկների ուղեկցությամբ այցելեցին հարիսատուն, որտեղ հանդիսավոր կերպով Սրբազանը օրհնեց հարիսան, որից հետո մատաղը բաժանվեց ժողովրդին:

HushardzanyHarisatany
Par hushardzani dimatsPar
բոլոր նկարները…

  1. Մեկնաբանություններ չկան
(չի հրապարակվում)
:good: 
:bye: 
:negative: 
:scratch: 
:wacko: 
:yahoo: 
B-) 
:heart: 
:rose: 
:-) 
:whistle: 
:yes: 
:cry: 
:mail: 
:-( 
:unsure: 
;-)