Մուսալեռցիները հարգանքի տուրք են մատուցում իրենց փրկարար նավապետին: Զրույց Թովմաս Այնթաբյանի հետ


Navapeti gerezmani dimac

2010թ. մայիսի 5-ին Ֆրնասիայի Դորդոն շրջանի Սան Շամասի գյուղում տեղի ունեցավ նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեին նվիրված միջոցառում: Այն հատկանշական էր տապանաքարի տեղադրումով, որը պատրաստել էր մուսալեռցի քանդակագործ Աղասին (Պողոս Թասլաքյանը): Նավապետի գերեզմանը և տունը վերջերս գտել էր Թովմաս Այնթաբյանը:

Թովմաս Այնթաբյանի խոսքը միջոցառման վերաբերյալ.

«Միջոցառումը կազմակերպվեց մի խումբ մուսալեռցիների և Սան Շամասի գյուղապետարանի ու Դորդոն շրջանի շրջանային խորհրդի կողմից: Նախաձեռնողը իհարկե մուսալեռցիներն էին, որոնք իրենց հարգանքի տուրքն էին մատուցում Մուսա Լեռան ժողովրդի ազատարար նավապետ Լուի Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին:
Դարթիջ դե Ֆուրնեն 1940թ. թաղվել է Սան Շամասի գյուղում: 1920-1940թթ. ապրել Սան Շամասիից ոչ հեռու, որտեղ գրել է իր կյանքի գլխավոր հուշերը: Չնայած իր գերեզմանը բավական լավ պատրաստված է եղել, բայց նա մոռացության է մատնված եղել պաշտոնանկ լինելուց հետո: Իր գործունեության ընթացքում կատարել է բազում սխրագործություններ, այդ թվում Մուսալեռցիների ազատագրումը: Պորտ Սաիդում մուսալեռցիներից կազմվել էր լեգիոնական ջոկատ, որը մասնակցում էր պատերազմին` ի օգուտ Ֆրնասիայի: Դա մուսալեռցիների կողմից պատասխան էր Ֆրանսիական նավատորմին` կատարած լավության դիմաց:
Մուսալեռցիները միշտ հիշել են Դարթիջ դե Ֆուրնեին և երրորդ նավատորմին: Սակայն Ֆրանսիայում նա մոռացության էր մատնված, և նույնիսկ Սան Շամասիի գյուղապետը տեղյակ չէր թե ինչ մեծություն է թաղված իր գյուղում: Ես ուզեցի վերականգնել նավապետի հիշատակը Ֆրանսիայում:
Hogevor ergerHnchum e haykakan duduky
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը շրջագայության էր մեկնել Եվրոպա, և դա լավ առիթ էր, որ խումբը հասնի Սան Շամասի և նավապետի շիրմի վրա հոգևոր երգեր երգի, հնչի հայկական դուդուկը: Գյուղապետը և շրջանի խորհուրդը տեղեկանալով այս ծրագրի մասին, որոշեցին ավելի մեծացնել միջոցառումը: Միջոցառման որոշ մասը կազմակերպեցին իրենք` կատարեցին հյուրասիրություն, կացարան տվեցին համույթի երեխաներին:
Huashaqary teghadrvec gerezmanumԶարմանալին այն էր, որ շատ էին ոգևորված ֆրանսիական լրատվամիջոցները: Այս լուրը լուսաբանվեց Ֆրանսիայի գրեթե բոլոլր հեռուսաալիքներով ու թերթերով: Բոլորը ցանկանում էին իմանալ մանրամասներ նավապետի կյանքի մասին: Այս ամենը մեծ ազդեցություն գործեց Ֆրանսիայի ժողովրդի վրա, և այժմ Սան Շամասին դարձել է նրանց համար ուխտագնացության վայր: Առաջ որևէ նյութ հնարավոր չէր գտնել Դարթիջ դե Ֆուրնեի մասին, իսկ այժմ բազում տեսանյութեր ու գրություններ կան նավապետի մասին, որոնք հասանելի են բոլորին:
Այդ օրը միջոցառմանը ներկա էին նահանգապետը` նախկին նավապետ, շրջանային խորհուրդը իր ղեկավարով, Ֆրանսիայի գյուղական խորհուրդների նախագահը` ծագումով հայ Վանիկ Բերբերյանը, և այլ պետական անձիք: Եղանակային պայմանները խիստ էին. անձրևոտ ու ցուրտ եղանակ էր, սակայն երկինքը շուտով պայծառացավ:
Օրվա գլխավոր իրադարձությունը հուշաքարի տեղադրումն էր գերեզմանի վրա: Մարմարե հուշաքարը իրենից ներկայացնում է ծալված սավան` վրան կարմիր խաչ, նույն սավանը, որը տեսնելով լեռան վրա, Ֆրանսիական նավերը մոտեցան ափին: Այդ սավանը մինչ այսօր մեծ գուրգուրանքով պահվում է Այնջարի Մուսալեռան թանգարանում: Մարմարի վրա նույն տեսքով ծալված վիճակում քանդակել է Աղասին:
Hushaqary orhnvum eHushaqary ev tsutsanaky Anjari Musaleran hushardzani dimats
Այս միջոցառումից երեք օր առաջ Այնջարի եկեղեցում հատուկ հոգեհանգստի արարողություն կատարվեց Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին, մարմարյա խաչը օրհնվեց գյուղի երեք համայնքապետերի կողմից: Օրհնությամբ և ժողովրդի համբույրներով մուսալեռցիները իրենց ոգին դրոշմեցին քարի վրա և ուղարկեցին Ֆրանսիա: Այժմ Ֆրանսիայում չեն դադարում այցելությունները Դարթիջ դե Ֆուրնեի գերեզմանին:
Aghasin ev skautneryTsutsanaky
Քարի հետ մեկտեղ տեղադրվեց մի ցուցանակ, որի վրա գրված է, որ Մուսա Լեռան ժողովուրդը հերոսական պայքարից հետո ազատագրվել է Ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիջ դե ֆուրնեի կողմից: Իսկ ներքևում հայատառ գրվել է ` Ծովակալ Դարթիջ դե Ֆուրնեի հիշատակին:
Hamuyt
Այնջարում և Սան Շամասիում կատարված արարողությունները միատեղելով, կարող ենք ասել, որ մուսալեռցիները իրենց երախտագիտության տուրքը մատուցեցին: Այս երթը պետք է շարունակել: Նման ձևով ավելի կսերտանան հայ-ֆրանսիական հարաբերությունները: Սան Շամասիի գյուղապետը ցանկություն հայտնեց, որ Սան Շամասին և Մուսալեռ ավանը դառնան քույր գյուղեր:
Միջոցառումը եզրափակվեց եկեղեցում «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի համերգով:»
Tapanaqar
բոլոր նկարները…

  1. #1 by Հովհաննես Բալաբանյան on June 28th, 2010

    Այս մարդու գերեզմանին ծաղիկ դնելն ու գլուխ խոնարհելը յուրաքանչյուրս սրբազան պարտքն է:
    Հուսով եմ եկող տարի բախտ կունենամ վերոնշյալը իրականացնել:
    Փա’ռք, հավերժ փա’ռք մեր փրկչին:

(չի հրապարակվում)
:good: 
:bye: 
:negative: 
:scratch: 
:wacko: 
:yahoo: 
B-) 
:heart: 
:rose: 
:-) 
:whistle: 
:yes: 
:cry: 
:mail: 
:-( 
:unsure: 
;-)