Ձմեռ Պապը և Ձյունանուշը այցելեցին գյուղեր

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը սիրով շնորհավորում է բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը: Ուրախությամբ հայտնում ենք , որ այս տարի ևս իրագործեցինք ավանդույթ դարձած միջոցառումը`Ձմեռ պապի և Ձյունանուշի այցելությունը գյուղերի դպրոցներ և մանկապարտեզներ: Միջոցառումը հրաշալի առիթ է հայ մանուկներին ուրախացնելու, ժպիտ պարգևելու համար, և մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում այս նախաձեռնության աջակիցներին ու հովանավորներին` Քույր Արուսյակին, Վարուժ և Սոսի Չիլինգիրյաններին և երիտասարդներին, ովքեր մասնակցեցին կազմակերպչական աշխատանքներին:

Սիրով` «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թեևի վարչություն:

բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

<<Մուսա լեռան քառասուն օրը>> վեպի հունգարերեն թարգմանության վերահրատարակչություն

Հայաստանի  Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  Ֆրանց Վերֆելի <<Մուսա լեռան քառասուն օրը>> վեպի հունգարերեն թարգմանության վերահրատարակչության Երևանյան շնորհանդեսը:

Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի  Մուսալեռան հերոսամարտի մասին պատմող <<Մուսա Լեռան քառասուն օրը>> վեպը հրատարակվել է 1933 թվականին: Այս տարիների ընթացքում լույս է տեսել գրքի ավելի քան մեկ միլիոն օրինակ ու թարգմանվել է 36 լեզուներով: Գիրքը առաջին անգամ հունգարերն է թարգմանվել 1945 թվականին: Վերջին՝ իններորդ  հրատարակությունը լույս է տեսել Հունգարիայի հայ ազգային ինքնավարության ղեկավարի տեղակալ Ալեքս Ավանեսյանի ջանքերով՝ 100 օրինակով:

mousaler.am

Սփյուռքի նախարարաությունում տեղի ունեցած շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ով իր խոսքում նշեց.<<Այս գիրքը  մարդկությանը ցույց տվեց իր դեմքը, այն մարդկությանը,  որը ցեղասպանություններ է կատարում, ապա պայքարում այդ ցեղասպանությունների դեմ:<<Մուսա լեռան քառասուն օրը>> վեպի հեղիանակը այն եզակի մտավորականներից էր, ով առաջին անգամ բարձրաձայնեց մարդկության դեմ կատարած այս ոճրագործության մասին >>:

ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ու  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց Ցեղասպանության պատմության վարիչ  Արմեն Մարուքյանը խոսեցին Ֆրանց Վերֆերի վեպի կարևորության ու նշանակության մասին:

Պարոն Վիրաբյանը նշեց , որ թեև հայերը տարբեր երկրներում փորձել են նկարահանել  ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր, սակայն դրանցից ոչ մեկ այնքան հաջողություն չի ունեցել, որքան այս գիրքը:<< Ոչ մի ֆիլմ, օպերա  կամ որևէ այլ արվեստի գործ մեր ազգի պատմությանը այնքան ճանաչում չի բերել որքան այս գիրքը>>,- իր խոսքն ամփոփեց Ամատունի Վիրաբյանը:

Ըստ  Արմեն Մարուքյանի Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր կան հրատարակված, սակայն այս մեկը ունիկալ է, քանի որ այն ցեղասպանության մասին չէ, այլ դրա ընթացքում մղած պայքարի ու հաղթանակի: Թեև գիրքը հայերի ինքնապաշտպանության մասին է, սակայն այն հրեաների համար էր:

Ալեքս Ավանեսյանը նշեց, որ թարգմանության վերահրատարակման գաղափարը առաջացել է դեռևս 2015 թվականին, իսկ 100 օրինակը խորդհրդանշում է Ցեղասպանության հարյուր ամյակը: Նա նաև ավելացրեց, որ մի քանի օրինակներ հանձնվել են  հունգարական գրադրաններին ու թանգարաններին, իսկ Հունգարիայի վարչապետը անձամբ նամակ է գրել գրքի հրատարակիչներին՝ խնդրելով գրքի մեկ օրինակ:

Պարոն Ավանեսյանը խոսեց նաև ապագա ծրագրերի ու մտահաղացումների մասին. <<Մեկ ուրիշ միտք ունեմ, ուզում եմ ժամանակակից երիտասարդներին հասանելի դարձնել վեպը, քանի որ նրանցից շատերը չեն կարդա գիրքը, ուզում եմ երաժշտական ֆիլմ կամ ներկայացում պատրաստել վեպ  հիման վրա >>:

Ալեքս Ավանեսյանի խոսքի ընթացքում ցուցադրվեց ֆիլմ, որը ներկայացնում էր հունգարահայ համայնքի գործունեությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացված  միջոցառումները:

Միջոցառման ընթացքում ներկա գտնվողներին հնարավորություն տրվեց իրենց հարցերը Ալեքս Ավանեսյանին ուղղելու: Մուսալեռ Հայրենակցական Միրության Երիտասարդական թևը՝օգտվելով առիթից շնորհակալություն հայտնեց Ալեքս Ավանեսյանին իր կատարած աշխատանքի համար:

Շնորհանդեսի վերջում Սերժ Սրապիոնյանը սփյուռքի նախարարության անունից շնորհակալագրեր հանձնեց Ալեքս Ավանեսյանին և Հունգարիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի  մյուս անդամներին:

Արփինե Թիլիքյան

Մեկնաբանություններ չկան

Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարների ցուցահանդես:

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ակիան պատկերասրահում բացվեց Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարների ցուցահանդեսը:

Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարները անուններ չունեն:Մարդիկ կարող են ցանկացած անուն առաջարկել դրանցից յուրաքանչյուրին՝ կախված այն զգացողություններից, որ լուսանկարները առաջացնում են իրենց մոտ:
Գաբրիել Փանոսյանի <<Moon in the dark>> (<< Լուսին մթության մեջ>>) խորագրով աբստրակտ լուսանկարների ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ մարտի քսաներեքին,Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ակիան պատկերասրահում:

ցուցահանդես

Բացման խոսքով հանդես եկավ Ամերիկյան համալսարանի տնօրեն Արմեն Տեր-Կյուրեղյանը: << Թեև Գաբրելի ու նրա տիկնոջ հետ ընկերներ ենք դեռևս Սան-ֆրանցիսկոյից, բայց այս լուսանկարների մասին իմացա միայն Հայաստանում: Գաբրիելն ու իր կինը երկար տարիներ Սան-Ֆրանցիսկոյում բնակվելուց հետո ամեն ինչ վաճառեցին ու եկան Հայաստան , որպեսզի այլևս չկարողանան վերադառնալ Ամերիկա: Ու եթե նրանք Հայաստան չգային, ապա Գաբրիելը չէր բացահայտի այս արվեստ>>,- իր խոսքում նշեց պարոն Տեր-Կյուրեղյանը:
Ցուցահանադեսին ներկա սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը նշեց, որ սփյուռքի նախարարությունը առաջիններից էր, ով բացահայտեց Գաբրիել Փանոսյանի այս արվեստը ու կազմակերպեց առաջին ցուցահանդեսը:

<< Լուսանկարիչը պետք է օժտված լինի պահը որսալու կարողությամբ, այդ պահը դառնում է ժամանակ, դառնում տևականությւն և ըստ իս՝ դա Գաբրիել Փանոսյանին հաջողվել է: Այս գործերը դժվար է լուսանակարներ անվանելը, այն բնության խորհրդի յուրօրինակ որս է ,յուրօրինակ հայտնություն >>,- իր խոսքում նշեց Պարոն Սրապիոնյանն , ապա ավելացրեց , որ առաջին անգամ, երբ տասավ Գաբրիել Փանոսյանի գործերը զարմացավ<< Արվեստի մեծ գործերը ծնվում են կամ հանկարծակի կամ պարզապես խոր տեսողության շնորհիվ , ինչն ունի Գաբրիել Փանոսյանը:ՈՒզում եմ շնորհավորենք նրան, որ կարողացել է լուսանկարչության պարզ թվացող արվեստում հայտնաբերել այսքան իմաստ>>:

ցուցահանդես

Իր խոսքում Գաբրիել Փանոսյանը իրեն ներկայացրեց որպես արվեստասեր, այլ ոչ թե արվեստագետ << Կամաց-կամաց սկսում եմ հավատալ,որ արվեստագետ եմ, բայց ես արվեստագետ չեմ, ես արվեստասեր եմ>>:Որպեսզի ապացուցի, որ արվեստագետ չէ, Պարոն Փանոսյանը մատնացույց արեց ներկա երիտասրադներից մի քանիսին, ովքեր զբաղվում են արվեստով:

ցուցահանդես

<<Այս ամենը սկսվեց շատ պատահական, բայց հետագայում ես զարգացրեցի ու կատարելագործեցի լուսանկարչության այս տեսակը:Ես հատուկ ոչ մի էֆֆեկտներ ու գույներ չեմ օգտագործել , այս գույները հայտնվել են իրենք իրենց, այս գույների ստեղծողը մայր բնությունն է>>,- նշեց Պարոն Փանոսյանը:
Վերջում Գաբրիել Փանոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա գտնվողներին, Ամերիկյան համալսարանի տնօրինությանը, ցուցահանդեսի կազմակերպիչներին ու սփյուռքի նախարարությանը:
ցուցահանդես

Ցուցահանդեսի ժամանակ ելույթ ունեցան ժողովրդական երգչուհի Արեգ Միքայելյանն ու կանադահայ ասմունքող Նարեկ Ղազարյանը:
Գաբրիել Փանոսյանի լուսանկարները վաճառվելու են և վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է Ամերիկյան համալսարնաում սովորող սիրիահայ ուսանողներին: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի տասնչորսը:

Թղթակից՝
Արփինե Թիլիքյան

Մեկնաբանություններ չկան

Ծառատունկ Մուսալեռում

Երեք սոսի  ու երեք հարյուր ընկուզենի տնկվեց Մուսալեռան հուշահամալիրի շրջակայքում

Մարտի քսանի մռայլ ու քամոտ եղանակը չխանգարեց Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի  անդամներին միանալ  Հայաստան Ծառատունկ  Ծրագրին (պաշտոնական անվանումը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ)  և 300 ընկուզենի ու երեք սոսի տնկել Մուսալեռ  հուշահամալիրի  շրջակայքում:

Ծառատունկ Մուսալեռում

<<Armenia tree project>>-ի տնօրեն Լուսինե Քասարջյանը Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևի երիտասարդներին առաջարկեց միանալ իրենց ու ծառատունկ իրականացնել Մուսալեռ հուշահամալիրի շրջակայքում : Երիտասարդները համաձայնվեցին միայն մեկ պայմանով ընկուզենիներից բացի պետք է  տնկվի նաև սոսի, քանի  որ այն համարվում է Մուսալեռան ավանդական ծառը և ըստ ավանդույթի  մուսալեռցին մի տեղից մյուսը գնալիս իր հետ անպայման վերցնում է սոսու տնկի ու հարիսայի կաթսա:

Ծառատունկը լինելով Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի 2016 թվականի  առաջին ձեռնարկը`  մեծ նշանակություն ուներ վարչության ու  անդամների համար: Հատկանշական էր նաև այն, որ  առաջին ձեռնարկը տեղի ունեցավ Մուսալեռ հուշահամալիրում:

Ծառատունկ Մուսալեռում

Երիտասարդները սկզբում հարգանքի  տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված մարտիկներին, ապա  սկսեցին ծառատունկը: <<Armenia tree project>>-ի կազմակերպիչները ծանոթացրին ծառ ճիշտ տնկելու կարգի հետ,  որից հետո էլ երիտասարդները խմբերով կամ զույգերով սկսեցին ծառ տնկելու գործընթացը:

Ծառատունկ Մուսալեռում

Ընկուզենիները տնկելուց ու ջրելուց հետո`  թոնրի, բաթուզի ու սանդաքի շրջակայքում տնկեցին նաև  Սոսու երեք տնկիները:

Ծառատունկի վերջում Մուսալեռ հայրենակցական Միության երիտասարդական թևի հիմնադիր ու խորհրդական Գաբրիել Փանոսյանը իր երախտիքի խոսքն հայտնեց   <<Armenia tree project>>-ի:  << Շնորհակալություն ենք հայտնում ձեզ , որ մեզ այս ձեռնարկին մասնակցելու հնարավորություն ընձեռեցիք  ու որ հատկապես հնարավորություն տվեցիք Մուսալեռ հուշահամալիրի շրջակայքւոմ տնկել Մուսալեռան խորհրդանիշ սոսին >> իր խոսքում նշեց Պրն. Փանոսյանը:

Արփինե Թիլիքյան

Մեկնաբանություններ չկան

Մեր գործունեությունն ու ապագա ծրագրերը


Արփինե Թիլիքյան


Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի ստեղծման, կատարած ախատանքների ու ապագա ծրագրերի մասին զրուցեցինք Մուսալեռ Հայրենակցական Միության երիտասարդական թևի հիմնադիր և խորհրդատու Գաբրիել Փանոսյանի հետ:

Երբ ՞ և ինչու ՞ որոշեցիք հիմնել Մուսալեռ հայրենակցական միության երիտասարդական թևը:

Երբ ես 2005 թվականին  Հայաստան եկա որպես մուսալեռցի որոշեցի անդամակցել Մուսալեռ Հայրենակցական Միությանը: Այնտեղ նկատեցի, որ երիտասարդների պակաս կա: Ես ողջ կյանքս երիտասարդների հետ եմ աշխատել ու այստեղ ՝   Հայաստանում էլ փորձեցի նրանց ներգրավվել միության աշխատանքների մեջ, բայց չստացվեց: Սկսեցի ուրիշ ծրագրերի մասին մտածել :Մի օր մեր մուսալեռցիներից Դերմիշյանների տանն էի , զրուցում էինք նրանց երտասարդ տղաների հետ ու հաստատ որոշեցի միավորել մուսալեռցի երիտասարդներին: Հենց նրանց տանն էլ սկսեցինք փնտրել մուսալեռցի երիտասարդների: Համագործակցեցի  Սոնյա Թաշյանի հետ, ով նույնպես հետաքրքրված էր մուսալեռցիներով:Ու   պատրվակ ընտրելով Սուրբ Սարգսի տոնը հրավիրեցինք մուսալեռցի երիտասարդներին  մասնակցելու այդ տոնին: Մոտ քառասուն հոգի եկան ու ստեղծվեց միությունը: Հետագայում այս թիվը շատացավ ու յոթ տարվա ընթացքում  մենք մոտավորապես երկու հարյուր հիսուն անդամ ունեցանք:

Որոնք ՞ էին միության  ստեղծման նպատակները:

Իմ նպատակներից էր կապ ստեղծել Մուսալեռցի երիտասարդների մեջ: Թեև ավելի տարիքով մուսալեռցիները ճանաչում ու շփվում էին միմյանց հետ, բայց այդ կապը չկար երիտասարդների միջև: Շատ հաճախ բարեկամները նույնիսկ իրար չէին ճանաչում ու շփում չունեին: Ես ուզում էի, որ մուսալեռցի երիտասարդները  իրար ճանաչեն ու ընկերանան անկախ իրենց քաղաքական դիրքրոշումներից, ճաշակից:Ուզում էի, որ նրանք մուսալեռցի մնան:  Բացի այդ ցանկանում էի, որ ոչ միայն Հայաստանում ապրող մուսալեռցիների միջև կապ ստեղծվի , այլև ողջ աշխարհում սփռվածների: Բարեբախտաբար իմ նպատակը իրականացավ ու մենք կարողացանք կապ հաստատել ու միավորել ԱՄՆ-ի, Լիբանանի, Քուվեյթի, Ավստրալիայի մուսալեռցի երիտասարդներից շատերին: Նաև ցանկանում էի, որ մուսալեռցի երիտասարդների մեջ իրենց մուսալեռցիությունը արթնանա: Ու երբ երիտասարդները գալիս էին մեր հավաքներին ես նկատում էի դա:

Վերջերս նշեցիք Մուսալեռ հայրենակցական  միության երիտասարդական թևի յոթ ամյակը: Այս յոթ տարվա ընթացքում ինչ ՞ միջոցառումներ եք իրականացրել և ինչ ՞ ձեռքբերումներ եք ունեցել:

Այս  յոթ տարիների ընթացքում բավական մեծ աշխատաք տարանք: Ըստ իս  այդքան մուսալեռցի ներգրավվելը մեր շարքերը  արդեն բավական  մեծ աշխատանք է : Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ մուսալեռցին մի յուրահատուկ ու տարբերվող գեն ունի ու այդ գենը թաքնված է այնքան ժամանակ քանի դեռ մուսալեռցին  չի հանդիպել մեկ այլ մուսալեռցու: Ես ականատես եղա դեպքերի, երբ երտասարդները եկան միության հավաքներին ու իրենց մեջ արթնացավ այդ գենը, իրենց մեջ արթնացավ մուսալեռցին:

Բացի այդ  շատ միջոցառումներ ունեցանք: Մենք ամեն տարի տոնում ենք միության տարեդարձը, Զատիկը, գնում ենք արշավների, տարբեր հավաքներ ենք ունենում ու միջոցառումների մասնակցում: Երկու անգամ գնացինք Անճար:Արդեն երկու տարի ունենում ենք Ջմեռ պապ ձեռնարկը: Մեր  Ձմեռ Պապն ու Ձյուն Անուշը այցելում են գյուղերի մանկապարտեզներ ու նվերներ բաժանում փոքրիկներին: Մեր երիտասարդները մասնակցում են Մուսալեռ հայրենակցական միության կազմակերպած  Մուսալեռան հերոսամարտին նվիրված տոնակատարության աշխատանքներին: Բացի այդ մենք ամեն տարի Մուսալեռ հայրենակցական միության հետ  ուխտագնացություն ենք ունենում դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: Անցած տարի մասնկացեցինք <<Երևանի կանանց միջազգային ասոցացիայի>> կազմակերպած ցուցահանդես վաճառքին ու ներկայացրինք Մուսալեռան ավանդական ուտեստները:

Մեզ օգնեցին մեր անդամների մայրերը ինչի համար շատ շնորհակալ ենք նրանց: Մասնակցեցինք նաև Դոլմայի փառատոնին ու <<Տարվա նորարարություն>> մրցանակը ստացանք: Մի շարք միջոցառումներ ունեցանք նվիրված Մուսալեռան հերոսամարտի հարյուր ամյակին:  Նարեկացի արվեստի միությունում  <<Հինը և նորը, անցյալը և ներկան և ապագան>> վերնագրով դասախոսություններ ունեցանք : Մուսալեռան հերոսամարտի հարյուրամյակի կենտրոնական մարմնի շնորհիվ մոտ երկու տարի մեր ակումբը ունեցանք: Այնտեղ Մուսալեռան բարբառ ու անգլերեն էինք դասավանդում: Ցավոք, ակումբը ներկայումս չի գործում, բայց հուսով ենք, որ այն շուտով կվերաբացվի:

Նշեցիք, որ միության երիտասարդների հետ Անճար եք գնացել: Կպատմեք ՞ դրա մասին:

Անճարում Մուսալեռան հերոսամարտի կենտրոնական մարմին ստեղծվեց : Մենք այդ մարմնի հետ սերտ կապեր ունենք: Այն Մուսալեռան հերոսամարտի ինսունհինգ ամյակին դեպի Մուսալեռ ուխտագնացություն կազմակերպեց: Մենք նույնպես մասնակցեցինք այդ ուխտագնացությանը ու մեր միությունից երեք երիտասարդ ու մի թղթակից տարանք մեզ հետ:Անճարի երիտասարդությունը մեծ խանդավառությամբ դիմավորեց ու ընդունեց մեզ: Մեր հաջորդ  այցը Անճար տեղի ունեցավ անցած տարի: Մեր  միությունից չորս երիտասարդների ուղարկեցինք: Նրանք շատ հետաքրքիր օրեր ունեցան այնտեղ, նույնիսկ իրենց հեռավոր ազգականներին գտան, մասնակցեցին հերոսամարտի հարյուր ամյակի միջոցառումներին: Այնքան լավ ժամանակ էին անցկացրել , որ չէին ուզում վերադառնալ:

Ապագա ինչ ՞ ծրագրեր ու պլաններ ունեք:

Երիտասարդների մեջ սերնդափոխություն տեղի ունեցավ: Վերջին երկու տարվա մեջ դժվարություներ ունեցանք կապված միության վարչական մարմնի հետ: Մեր վարչական անդամենրից շատերը թողեցին իրենց աշխատանքը ինչ-ինչ պատճառներով: Սակայն այս տարվա սկզբին  նոր վարչական ընտրեցինք,որոնքէլ ընտրեցին իրենց դիվանը: Հետաքրքրականն այն է, որ վարչության չորս անդամները բանակից նոր զորացրված տղաներ են :Հիմա մի քանի նոր ծրագրեր ենք մշակում: Ուզում ենք կարգի բերել ու թարմացնել միության անդամների անվանացանկը: Նաև որոշել ենք բեմադրել Մուսալեռան ավանդական հարսանիքը, բացի այդ որոշել ենք նոր ձեռնարկ իրականացնել, որը կկոչվի << Նոր հարյուրամյակի շեմին>>: Հիմա աշխատանքներ են տարվում մեր վեբ կայքի վրա, ուզում ենք այն թարմացնել :

Վերջում Ձեր կոչը մուսալեռցի երիտասարներին:

Ես կոչ եմ անում, որ մուսալեռցի երիտասարդները համախմբվեն :Ցանկանում եմ, որ մուսալեռցի երիտասարդները իրենց պապերից ժառանգած մուսալեռցու ըմբոստ ոգին պահպանեն : Ցանկանում եմ ,որ նրանք  մեր արմատներին ու  մեր պատմությանը կառչած  մնան  ու ապագային նայեն  լավատեսորեն :

Արփինե Թիլիքյան

Մեկնաբանություններ չկան